Կրակոցներ՝ «Բեկոն» մսամթերքի կոմբինատի մոտ. մի խումբ անձինք նախ կրակել են երիտասարդի ավտոմեքենայի վրա, հետո ծեծի են ենթարկել նրան և առևանգել
Երեկ՝ օգոստոսի 14-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «փակ գանգուղեղային տրավմա, գլխի գագաթային շրջանի սալջարդ, պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Կիևյան փողոցի բնակիչ՝ 24-ամյա Հայկ Տիշինյանն է, ով վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 15։30-ի սահամաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի «Բեկոն» մսամթերքի արտադրամասի մոտ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ. Տիշինյանին մարմնական վնասվածքներ պատճառելու համար որոնվում է Երևանի բնակիչ Գուրգեն Մեխակյանը, ով իր մոտ եղած պնևմատիկ տեսակի հրազենով կրակել է Հ. Տիշինյանին պատկանող Toyօta Corolla մակնիշի ավտոմեքենայի աջակողմյան հատվածին, որից հետո 10-ից ավելի անձանց հետ փայտե և երկաթե ձողերով վնասել են Toyօta Corolla-ն և ավտոմեքենայից դուրս են հանել Հ. Տիշինյանին և ծեծի ենթարկել։
Այդ ամենը կատարելուց հետո, ըստ տեղեկությունների, Գ. Մեխակյանը Հ. Տիշինյանի կամքին հակառակ նստեցրել է Մեխակյանին պատկանող Lexus մակնիշի 777 ՏՍ 07 համարանիշի ավտոմեքենան և տեղափոխել Ավան վարչական շրջանում գործող «Ալադին» սրճարան, որտեղ շարունակել են Հ. Տիշինյանին ծեծի ենթարկել։
Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն Միքայելյան
Մայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ
Այս տարի ունենք ավելի քան 22,000 շրջանավարտ. վաղը կհնչի վերջին զանգը
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալ
Հայաստանը առաջին անգամ հյուրընկալել է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթը
ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով
Մեկնարկել է Ռազմական սպորտի օրվան նվիրված փոխանցումավազքը
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կհամալրվի 200 մլն դրամով