Եղեգնաձորի բանկոմատներից մեկից 42 մլն դրամ հափշտակելու մեջ մեղադրվող աշխատակցին 1,5 ամիս է՝ չեն գտնում
Իրավապահ մարմիններն արդեն շուրջ 1,5 ամիս է՝ որոնում են Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքի բանկոմատներից մեկից 42 մլն դրամ հափշտակելու մեջ մեղադրվող աշխատակցին:
NEWS.am-ի տեղեկություններով, հափշտակության մեջ մեղադրվող կինը մարզի Գետափ համայնքից է, ապրում է մոր եւ եղբոր հետ: Ըստ տարբեր տեղեկությունների՝ երիտասարդ կինը լքել է Հանրապետությունը: Գետափի բնակիչները մեզ հետ զրույցում նշեցին, որ գյուղում բոլորն ապշած են կատարվածից, չեն պատկերացնում, թե ինչպես կարող էր «այդքան խելացի կինը նման քայլի դիմել»:
Նշենք, որ ըստ Քննչական կոմիտեի՝ հարուցված քրեական գործի շրջանակում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ բանկոմատների լիցքավորումը եւ լիցքաթափումը հիմնականում իրականացվել է ՓԲԸ-ի «Եղեգնաձոր» մասնաճյուղի գործառնական բաժնի պետ Ն.Հարությունյանի կողմից՝ միանձնյա:
Վերջինս, զբաղեցնելով բաժնի պետի պաշտոնը, մասնաճյուղի կառավարչի կարգադրությունների համաձայն, տիրապետել է մասնաճյուղի բանկոմատների թվային կողպեքի կոդերին եւ իրականացրել բանկոմատների դրամապանակների լիցքավորման եւ լիցքաթափման գործառույթներ, նյութական պատասխանատվություն կրել բանկոմատի դրամապանակների լիցքավորված եւ լիցքաթափված թղթադրամների համար։ Նախնական քննության տվյալներով՝ տարբեր բանկոմատների լիցքավորման եւ լիցքաթափման գործընթացի ժամանակ մաս-մաս յուրացվել է ընդհանուր 42 մլն 316 հազար դրամ գումար:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ քննիչը հուլիսի 31-ին որոշում է կայացրել՝ Ն.Հարությունյանին Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում:


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն Միքայելյան
Մայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ
Այս տարի ունենք ավելի քան 22,000 շրջանավարտ. վաղը կհնչի վերջին զանգը
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալ
Հայաստանը առաջին անգամ հյուրընկալել է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթը
ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով
Մեկնարկել է Ռազմական սպորտի օրվան նվիրված փոխանցումավազքը
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կհամալրվի 200 մլն դրամով