«Երեխեքը բանակից գալիս են ու գնում խոպան». Ամասիան իր խնդիրների հետ մենակ է մնացել
Աշխատատեղերի բացակայություն եւ արտագաղթ. Ամասիայի տարածաշրջանի երիտասարդներից շատերն այսօր հենց աշխատանքի բացակայության պատճառով «խոպան« են գնում: Եթե տարիներ առաջ տղամարդիկ միայնակ էին մեկնում արտագնա աշխատանքի, հիմա ընտանիքներով են հեռանում:
«Երեխեքը բանակից գալիս են, ոչ մի աշխատանք չեն կարողանում գտնել, ստիպված գնում են էստեղից, ինչի՞ պիտի մի աշխատանք չլինի, որ մեր երեխեքն աշխատեն, մեզնից էլ չգնան: Սահման են պահում, հետո էլ ստիպված հեռանում էս երկրից: Ով կարողանում է, ընտանիքներով այստեղից հեռանում են»,- նշում է Ամասիայի բնակիչներից մեկը:
Շիրակի մարզկենտրոն Գյումրիից ոչ շատ հեռու գտնվող Ամասիա համայնքում, որը խոշորացվել է 2016թ.-ին, գործում է կարի ֆաբրիկա եւ հացի փուռ: Այստեղ էլ աշխատում են մի քանի տասնյակ մարդ, հիմնականում կանայք: Բնակչությունը հիմնականում անասնապահությամբ է զբաղվում, սակայն նույնիսկ կաթի իրացման լուրջ խնդիր կա:
«Ջրի լիտրն առնվազն 200 դրամ է, իսկ կաթի լիտրը 120-130 դրամով չենք կարողանում իրացնել: Ո՞նց է ստացվում, որ ջուրն ավելի թանկ են ծախում, քան կաթը: Էդ 130 դրամով էլ կաթի լիտրը ծախենք, նույնիսկ անասունի պահելու ծախսը դուրս չի գալիս»,- ասում են համայնքի բնակիչները:
Ի դեպ, կաթի իրացման հարցը խորհրդարանական ընտրություններից առաջ քարոզարշավի ժամանակ մարզի բնակիչները բարձրացրել էին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը: Ստացվում է, որ խնդիրն անլուծելի է մնում:
Ամասիացիներին մտահոգող մյուս կարեւորագույն խնդիրն էլ միջհամայնքային տրանսպորտի բացակայությունն է: 20-ից ավելի գյուղ ունեցող տարածաշրջանում հնարավոր չէ հանրային տրանսպորտով մեկ գյուղից մյուսը գնալ կամ գոնե Ամասիա համայնք հասնել: Տարիներ շարունակ անցկացվում են մրցույթներ, սակայն ոչ մի ընկերություն չի համաձայնվում շահագործել իր միկրոավտոբուսներն այս տարածաշրջանում: Մի կողմից, տարվա կեսն այստեղ ցրտաշունչ ձմեռ է, ճանապարհները գրեթե փակ, մյուս կողմից՝ նորմալ ասֆալտապատված չեն:
«Ամասիայից որ Գյումրի ենք գնում, նույնիսկ էդ ճանապարհն է ահավոր վատ վիճակում, ամբողջը քարուքանդ»,- ասում են բնակիչները:
Վատ ճանապարհներին էլ ամասիացիները մի կերպ «կդիմանան», իշխանություններին խնդրում են միայն սահմանամերձ բնակավայրում աշխատատեղեր ստեղծել, որ կարողանան ապրել ու ստիպված չլինեն արտագաղթել:


















































Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների