Սեւանա լճի մակարդակն իջել է 18 սմ-ով
Սեւանա լճի մակարդակը շարունակում է իջնել. օգոստոսի 11-ի դրությամբ լճի մակարդակը 2017թ-ի հունիսին հասած ամենաբարձր նիշից` 1900.91մ-ից իջել է 18 սմ-ով` կազմելով է 1900,73մ, հըաղորդում է «ԷկոԼուրը»:
Նախորդ տարվա նույն օրվա համեմատ լճի մակարդակը բարձր է ընդամենը 2սմ-ով, 2016թ-ի հուլիսի 11-ին այն կազմել է 1900.71մ:
Սեւանա լճի մակարդակի անկումը պայմանավորված է ջրբացթողումներով: Արդեն իսկ Սեւանա լճից իրականացվում է լրացուցիչ 100 միլիոն խմ-ի ջրառը, որի համար ՀՀ կառավարության առաջարկով ՀՀ Ազգային ժողովը հուլիս 6-ին ընդունեց «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Սեւանա լճից արդեն բաց է թողնվել 197.946 միլիոն խմ ջուր, որից 0.741 միլիոն խմ-ն չկարգավորված արտահոսքն է: Սեւանից դեռ ընդունված օրենքի համաձայն 72.795 միլիոն խմ ջուր էլ պետք է բաց թողնվի:


















































Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների