Աէրացիաից 3 քաղաքացի մարմնի տարբեր մասերում ծակած-կտրած վերքերով տեղափոխվել են հիվանդանոցներ
shamshyan.com-ի տեղեկություններով օգոստոսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 երիտասարդ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը, ժամը 04։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կետրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ «ձախ գոտկային հատվածի կտրած-ծակած, ծոծրակային շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրեն մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոցներ են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են՝ «Սուրբ Աստվածամայր» տեղափոխվածներն են՝ Երևան քաղաքի Աերացիա թաղամասի բնակիչներ՝ 25-ամյա Արմեն Ալիֆյանը և 18-ամյա Արա Ռուշանյանը, իսկ «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխվածը Նուբարաշեն թաղամասի բնակիչ՝ 33-ամյա Խաչատուր Հովհաննիսյանն է։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու։
Մանրանասները՝ սկզբնաղբյուր կայքում


















































Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների