«Ես 50 տարեկան եմ՝ ինչու՞ պետք է լավ տեսք ունենամ». Սալմա Հայեք
Սալմա Հայեքը հայտնվել է The EDIT առցանց պարբերականի շապիկին եւ էջերում։
50-ամյա դերասանուհին ամսագրին հարցազրույց է տվել, որտեղ խոսել է Հոլիվուդի չափանիշների մասին, որոնք իրեն ամենեւին դուր չեն գալիս։
«Ես հաճախ եմ ասում՝ լսեք, ես 50 տարեկան եմ։ Ո՞վ է ասել, որ պետք է լավ տեսք ունենամ։ Ես արդեն ամուսնացած եմ (ֆրանսիացի գործարար Ֆրանսուա-Անրի Պինոյի հետ)։ Այո՛, ես ինձ հետեւում եմ, բայց ինձ նիհար չեմ համարում»,- նշել է դերասանուհին։
Նա խոսել է նաեւ հոլիվուդյան չափանիշների մասին։
«Այժմ կանայք իրենք են իրենց ճնշման ենթարկում։ Նրանք ցանկանում են ամեն ինչ միաժամանակ հասցնել՝ աշխատանք, ընտանիք, մայրություն։ Մենք մեզանից ավելին են պահանջում։ Մենք կարծում ենք, որ այնքան էլ լավը չենք մեր աշխատանքում, այնքան էլ լավը չենք մեր զուգընկերոջ համար, որը մեզ անդադար դավաճանում է, այնքան էլ լավը չենք երեխաների համար։ Պետք է դադարել այդպես մտածել։ Միեւնույն է՝ ամեն ինչ չենք հասցնի։ Պետք է ընտրել մեկ ոլորտ եւ հանգիստ լինել։ Սա ոչ այնքան Հոլիվուդն է, որքան ամերիկացի կանանց ներշնչանքը»,- ասել է Սալման։


















































Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...