Անկախ ամեն ինչից՝ 2018թ.-ից ջրի սակագինը դառնալու էր 186 դրամ, պայմանագրով է ամրագրված. ՀԾԿՀ նախագահ
«Վեոլիա ջուրն» ու ՀՀ Կառավարությունն ունեն պայմանագիր, որում առկա սակագնային համաձայնագիր հավելվածում սահմանված է, թե 2018թ.-ին ինչքան պետք է լինի ջրի սակագինը: Այս մասին ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:
«Ո՞վ է ասում, որ պայմանագիր կա, թե առաջիկա երկու տարում չպետք է սակագինը բարձրանար: Կառավարության հետ պայմանագրում կա սակագնային համաձայնագիր, որով էլ սահմանված է, որ 2018թ.-ին ջրի բազիսային սակագինը պետք է լինի 186 դրամ: Անկախ ամեն ինչից՝ 2018թ.-ին ջրի սակագինը 180 դրամից դառնալու էր 186 դրամ: Մենք որեւէ ձեւով չենք կարող փոփոխության ենթարկել պայմանագրի կետը»,- ասաց Ռոբերտ Նազարյանը:
Նշենք, որ Հայաստանի ջրամատակարարման օպերատոր «Վեոլիա ջուր» ընկերությունն օգոստոսի 7-ին դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սակագները բարձրացնելու պահանջով: Ներկայում 1 խ.մ. ջուրը 180 դրամ արժե (շուրջ 37 ցենտ): Ընկերությունն առաջարկում է այն հասցնել 194.3 դրամի: Խոշոր բաժանորդների համար սակագինը 54 դրամ է, որն էլ առաջարկվում է հասցնել 58.3-ի:


















































Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների