Ջրի սակագինը բարձրացնելու պահանջով «Վեոլիա ջուրը» դիմել է ՀԾԿՀ
Հայաստանի ջրամատակարարման օպերատոր «Վեոլիա ջուր» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սակագները բարձրացնելու պահանջով:
NEWS.am-ին ՀԾԿՀ մամուլի խոսնակ Մարիամ Ստեփանյանը հայտնեց, որ հայտը ստացել են օգոստոսի 7-ին՝ աշխատանքային օրվա ավարտին:
«Նախատեսված կարգի համաձայն՝ հայտի ուսումնասիրությանը տրվելու է 80 օր, սակայն մինչեւ այդ 10 օր է սահմանված՝ կամերալ ուսումնասիրության համար, այսինքն պարզելու համար, թե արդյոք կան թերի փաստաթղթեր, նոր լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու համար եւ այլն: Դրանից հետո եթե որոշվի հայտը դնել քննարկման, կհաշվարկվի 80 օրը»,- ասաց Մարիամ Ստեփանյանը:
Նշենք, որ «Վեոլիա ջուր»-ը նախկինում ջրով ապահովում էր Երեւանն ու մայրաքաղաքի շրջակայքը, իսկ ամբողջ հանրապետության ջրամատակարարման լիցենզիան ստացել է 2017 թվականի հունվարի 1-ից: Պայմանագրում նշվում է, որ ընկերությունն առնվազն 2 տարի չի կարող սակագների բարձրացում պահանջել: Ներկայում 1 խ.մ. ջուրը 180 դրամ արժե (շուրջ 37 ցենտ): Ընկերությունն առաջարկում է այն հասցնել 194.3 դրամի: Խոշոր բաժանորդների համար սակագինը 54 դրամ է, որն էլ առաջարկվում է հասցնել 58.3-ի:


















































Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների