Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը չեն ամուսնալուծվելու
Այս զույգը բոլորին դեռ երկար կստիպի նյարդայնանալ: Նրանց հետ երբեք ոչինչ պարզ չի լինի: Անցյալ տարվա սեպտեմբերին Անջելինա Ջոլին Բրեդ Փիթից ապահարզան պահանջեց, բայց... զույգը, կարծես, չի պատրաստվում ամուսնալուծվել:
Ըստ Hollywood Life-ի՝ 42-ամյա Անջելինան եւ 53-ամյա Բրեդը չեն ուզում ամուսնալուծվել: Ավելին, Ջոլին եւ Փիթն ուզում են միանալ: Փիթը չի կարողանում ապրել առանց երեխաների, որոնց միանձնյա խնամակալությունը ստանձնել է Էնջին, իսկ դերասանուհին դեռ սիրում է Բրեդին:
«Արդեն մի քանի ամիս է՝ նրանց ամուսնալուծության գործընթացը նույն տեղում է, եւ ոչ ոք չի կարծում, որ այն երբեւէ կավարտվի: Անջելինան դեռ սիրում է նրան»,- նշել է ներքին աղբյուրը:
Աղբյուրի պնդմամբ՝ Ջոլին ընկերների շրջապատում բազմիցս է ասել, որ մտածում է ամուսնու հետ վերամիավորվելու հնարավորության մասին: Միայն թե թող «ցույց տա», որ լուրջ է վերաբերվում ընտանեկան պարտականություններին: Եվ Փիթն արդեն արել է առաջին քայլը: Օրինակ՝ հրաժարվել է ալկոհոլից:
«Նա հրաժարվել է ալկոհոլից, որպեսզի փորձի նորից նվաճել նրան»,- հայտնել է աղբյուրը: