Իջեւանի բնակիչը պնդում է, որ եղբայրը փորձել է սպանել իրեն
Իջեւանի բնակիչը պնդում է , որ եղբայրը փորձել է սպանել իրեն: Օգոստոսի 5-ին, ժամը 18։00-ի սահմանում, Իջեւան քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Ազատ Ջուլհակյանը գտնվել է իր հայրական տանը, որտեղ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր եղբայրը՝ 31-ամյա Աշոտ Ջուլհակյանը, դանակի մի քանի հարվածներ է հասցրել Ազատի պարանոցին, ձեռքին, թիկունքին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, կատարվածի մասին օգոստոսի 8-ին Իջեւանի ոստիկանություն է հայտնել Ազատը, ով տեղեկացրել է նաեւ, որ այդ ամենը անելուց հետո եղբայրը ձեռքերով բռնել եւ սեղմել է պարանոցը՝ ցանկանալով իրեն սպանել։ Բարեբախտաբար, վիճաբանությանը միջամտել է իր կինը՝ Գայանեն, ինչից հետո ինքը կարողացել է հայրական տնից փախնել։ Փաստի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Աշոտ Ջուլհակյանին հայտնաբերելու ուղղությամբ։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն