Երեւանի օղակաձեւ այգին վերածվել է «օղակաձեւ ռեստորանի»
Երեւանի օղակաձեւ այգին վերածվել է «օղակաձեւ ռեստորանի»։ Այս մասին NEWS. am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բնապահպան, բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը։
«Օղակաձեւ այգին հենց այդ նպատակով է ստեղծվել՝ քաղաքի կենտրոնի համար բնապահպանական բեռնաթափում ապահովելու։ Մի կողմից լավ է, որ ծառերն անցած տարիների ընթացքում աճել են։ Մյուս կողմից էլ իրավիճակը հիմա ավելի շատ «օղակաձեւ ռեստորան» է հիշեցնում կամ «օդակաձեւ սրճարան»,- նշեց բնապահպանը։
Նրա խոսքով՝ քաղաքային այգիների իմաստն այն է, որ մարդիկ լռության մեջ, անվճար, հանրային տարածքում կարողանան հանգստանալ կամ մաքուր օդ շնչել։ «Լռությունն այնտեղ անհնար է, բարձր երաժշտություն է հնչում ամենուրեք։ Տարածքը լցված է զանազան ժամանցային միջոցառումներով։ Ես համեմատում եմ իմ զբոսանքները դստերս հետ եւ թոռնուհուս հետ։ Դստերս հետ զբոսանքն անվճար էր: Թոռնուհուս հետ այլ իրավիճակ է։ Երեխան տեսնում է բազմաթիվ կարուսելներ, խաղեր, ուզում է։ Բայց չէ՞ որ կան ծնողներ, որոնք ի վիճակի չեն վճարել դրա համար, իսկ Երեւանում արդեն, փաստորեն, չի մնացել կանաչ գոտու մի կտոր, որտեղ ծնողը կարողանա զբոսնել երեխայի հետ՝ չծախսելով մեծ գումարներ»,- նկատեց Կարինե Դանիելյանը։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն