Կայանման հետ կապված հարցի շուրջ վիճաբանության ընթացքում 2 անձի դանակահարելու մեջ մեղադրվող երիտասարդը դիմել է Վերաքննիչ
Երկու անձի դանակահարելու մեղադրանքով 5 տարվա ազատազրկման դատապարտված 20-ամյա Վահան Այվազյանը Վերաքննիչ դատարան է դիմել, նա պահանջում է բեկանել Առաջին ատյանի դատավճիռը եւ ավելի մեղմ պատիժ նշանակել ու վերջնական պատիժը պայմանականորեն չկիրառել։ NEWS.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Վահան Այվազյանին մեղադրանք է առաջադրված երկու անձի դանակահարության, մեկի առողջությանը դիտավորությամբ՝ ծանր, մյուսի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին և 113 հոդվածի 1-ին մասերով:
Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի հուլիսի 18-ին, գիշերվա ժամը 1-ի սահմանում Արշակունյաց պողոտայի 6-րդ շենքի հարակից ավտոտնակների մոտ մեքենայի կայանման հետ կապված հարցի շուրջ վիճաբանության ընթացքում Վահան Այվազյանը դանակով հարվածներ է հասցրել նույն շենքի բնակիչ Սուրեն Մ.-ին ու նրա ընկերոջը՝ Էդգար Ս.-ին: Սուրենին պատճառվել են ձախ բազկի շրջանի կտրած, եռագլուխ մկանի վնասումով կտրած-ծակած վերքեր, արտաքին ու ներքին արյունահոսությամբ զուգորդված՝ կրծքավանդակի ու որովայնի համակցված , հետորովայնամզային տարածության արյունահավաքով, ստոծանու ձախ գմբեթի, հաստ աղու, փայծաղային անկյան՝ աղու լուսանցք թափանցումով՝ թափանցող, կտրած-ծակած վերքեր, նրա առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող: Տուժող Էդգար Ս-ին պատճառվել է կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած, չթափանցող վերք՝ առողջության միջին ծանրության վնաս:
Ամբաստանյալ Վահան Այվազյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել մեղսագրված արարքների համար ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց:
Վահան Այվազյանը մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքների համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին և 113 հոդվածի 1-ին մասերով, ու վերջին հաշվով դատապարտվել է 5 տարի ազատազրկման:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն