Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ի նիստում. Վասիլև Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի շուրջ 400 միավոր զինամթերք Ընկերությունը 492 մլն դրամի հարկեր չի վճարել. Առինջ մոլի նախկին տնօրենը կալանավորվել է Սեւաստոպոլում ռուս զինծառայողը կրակել է ծառայակցի եւ խաղաղ բնակիչների վրա Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. մնացորդը` 1000 հատ. ՊԵԿ Հակոբ Արշակյանը հեռանում է պետական ծառայությունից. գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտում Երեւանում մեկնարկել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության տարածաշրջանային աշխատաժողովը DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին Samsung-ի նոր անակնկալը Ճամբարակին է վերադարձվել շուրջ 3.4 հա մակերեսով հողատարածք 7 հաղորդում է ուղարկվել նախաքննական մարմիններ՝ ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ հանցագործություն կատարելու փաստերով

ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ի նիստում. ՎասիլևԿասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունըՖրանսիայում անտառային հրդեհների հետևանքով հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի շուրջ 400 միավոր զինամթերքԸնկերությունը 492 մլն դրամի հարկեր չի վճարել. Առինջ մոլի նախկին տնօրենը կալանավորվել էՍեւաստոպոլում ռուս զինծառայողը կրակել է ծառայակցի եւ խաղաղ բնակիչների վրաՈչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. մնացորդը` 1000 հատ. ՊԵԿՀակոբ Արշակյանը հեռանում է պետական ծառայությունից. գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտումԵրեւանում մեկնարկել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության տարածաշրջանային աշխատաժողովըDAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբինSamsung-ի նոր անակնկալըՃամբարակին է վերադարձվել շուրջ 3.4 հա մակերեսով հողատարածք7 հաղորդում է ուղարկվել նախաքննական մարմիններ՝ ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ հանցագործություն կատարելու փաստերովԵրեւանում սպասվում է առանց տեղումների եղանակԿատարվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման նպատակների իրականացման գործողություններ․ վարույթի նախաքննությունն ավարտվել էԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԻտալիայում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակԹուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերըՍեւ ծովում հարձակման ենթարկված թուրքական բեռնանավի անձնակազմը տարհանվել է ՆովոռոսիյսկԿյանքից հեռացել է Հակադոպինգային գործակալության տնօրենի տեղակալ, դոկտոր, պրոֆեսոր Արեգ ՀովհաննիսյանըՎարչապետ Փաշինյանը ԲՏԱՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ ԹադևոսյանինՀրշեջ-փրկարարները կանխել են ավտոմեքենայում բռնկված հրդեհի տարածումըՆԳՆ քրեական ոստիկանները հայտնաբերել են շուրջ 335 գրամ և 30 փաթեթ թմրամիջոց․ ձերբակալվել է 4 անձՎրացական նավթավերամշակման գործարանը հրաժարվում է ռուսական նավթիցՈւկրաինան երբեք ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա. ԶալուժնիԱշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրել էի գիտելիքները ծառայեցնել ՀՀ պետական կառավարման համակարգին․ ստացվել է 1141 հայտ․ վարչապետԼեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրելՍԱՏՄ-ն խստացնում է սննդի առաքման վերահսկողությունըՈւղիղ. Աժ 9-րդ գումարման նիստըԳյումրիում միանշանակ արտահերթ ընտրության կարիք կա. Սարիկ ՄինասյանԹրամփը Իրանի ղեկավարությանը մեղադրել է «երկերեսանիության» մեջԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանն ազատվել է պաշտոնիցԻրկուտսկի մարզում ինքնաթիռն անհետացել է ռադարներիցՈւկրաինայի նախագահը խոսել է Հայաստանի հետ կապերի ամրապնդման մասինԻրանը հերքում է Թրամփի պնդումները ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների մասինՈւկրաինական ԱԹՍ-ը հարվածել են Վլադիմիրի մոտակայքում գտնվող Wildberries-ի պահեստի և Բելգորոդի համալսարանինՏեղի է ունեցել Իրանի և Թուրքիայի ՊՆ ղեկավարների հեռախոսազրույցըՀՀ Կառավարության կազմըԵրևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինիԱՄՆ-ն պետք է պահպանի փոխըմբռնման հուշագրի պայմանները. ՓեզեշքիանՌուբեն Ռուբինյանը խորհրդականներ և օգնականներ է նշանակելԴավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարԻնչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գրանցվել«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուն և շտաբներից մեկի ղեկավարը նյութապես շահագրգռել են քաղաքացուն24 ժամ Երևանում և Կոտայքի մարզում ջուր չի լինիՀԷՑ-ը մինչև ժամանակավոր կառավարչի նշանակումը ՀՀ 1000 խոշոր հարկատուների մեջ 21-րդն էր, հիմա 13-րդն է. Վահագն ԱլեքսանյանԱվետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազինԴատախազը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հ.Հ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է դատարանՉինաստանում ջրհեղեղների սպառնալիքի պատճառով տարհանվել է 65 հազար մարդՋանի Ինֆանտինոն փակ բանակցություններ է նախատեսել Մարկո Ռուբիոյի հետ. New York Post«Նյուքասլը» մերժել է Գիմարայեշի համար «Արսենալի» պաշտոնական առաջարկը
Հայաստան

«Սասնա ծռեր» խմբի անդամը 12 օր է հացադուլի մեջ է, Գասպարին դարձյալ պառկեց

«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանն արդեն 12 օր է հացադուլի մեջ է: Նրա պաշտպան Դավիթ Գյուրջյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Գերավետյանին տեսել է 2 օր առաջ, և արդեն այն ժամանակ նա «թուլացած վիճակում էր»:

Անազատության մեջ գտնվող Վարդան Գերավետյանը հայտարարած հացադուլով մի քանի պահանջ է ներկայացրել․ նախ՝ «Սասնա ծռեր» խմբի անդամներին, Անդրիաս Ղուկասյանին, Գևորգ Սաֆարյանին, Շանթ Հարությունյանին, ինչպես նաև Սարի թաղի կալանավորված բնակիչներին ճանաչել որպես քաղբանտարկյալներ: Բացի այդ՝ առանձնացնել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորված «Սասնա ծռերին» ընդհանուր բանտախցերից և նրանց տեղափոխել առանձնացված խցեր։

Գերավետյանի համոզմամբ՝ իշխանությունների ցուցումով տարբեր միջոցներով փորձ է արվում լարվածություն և թշնամանք է սերմանել «Սասնա ծռեր» խմբի անդամների և մյուս կալանավորների միջև, ինչը կարող է հանգեցնել բախումների: Գերավետյանը նաև պահանջում է քննություն իրականացնել և պատժել «Հաց բերող» անվամբ հայտնի Արթուր Սարգսյանի մահվան մեջ մեղավոր անձանց:

Նշենք, որ ի համերաշխություն Վարդան Գերավետյանի, մի քանի օր անց համանման պահանջներով ՔԿՀ-ում հացադուլ է հայտարարել նաև «Սասանա ծռեր» խմբի մեկ այլ անդամ Տիգրան Մանուկյանը:

Ի պաշտպանություն հացադուլի մեջ գտնվող Վարդան Գերավետյանի, ինչպես նաև «Սասնա ծռերի» գործով մյուս կալանվածների, այսօր իրեն բնորոշ եղանակով բողոքի ակցիա է իրականացրել քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին՝ պառկելով Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մուտքի մոտ: Գասպարին պաշտպանից պահանջում էր կանխել քրեակատարողական հիմնարկներում, իր բնորոշմամբ՝ «քաղաքական բանտարկյալների նկատմամբ իրականացվող բռնություններն ու ճնշումները»: Ակտիվիստի պատկերավորմամբ՝ իր պառկած դիրքը խորհրդանշում է Հայաստանում մարդու իրավունքների վիճակը։

«Ես իհարկե իշխանությունների հետ երկխոսելու բան չունեմ, բռանապետական իշխանություն է, երկխոսություն չունի քաղաքացիների հետ: Ես էստեղ դիմում եմ Մարդու իրավունքների պաշտպանին, որը ի պաշտոնե միջնորդ է հանդիսանում քաղաքացիների և իշխանությունների միջև: Իմիջայլոց այս դիքրը, որ ես պառկել եմ այստեղ, ցույց է տալիս նաև այն դիսպոզիցիան, որ նաև Մարդու իրավունքների պաշտպանը, էլ չեմ խոսում իշխանությունների մասին, ունեն քաղաքացու նկատմամբ:

Այսինքն՝ նրանք գալիս-գնում են, ինչ-որ բան անում են այն դեպքում, երբ նույն այդ քաղաքացին իրենց ոտքերի տակ հողին հավասար պառկած է: Եթե մարդիկ դա չեն ցուցադրում, դա չի նշանակում, որ այլ վիճակ է: Սա է մարդու իրավունքների վիճակը Հայաստանում»,- «Ազատության» հետ զրույցում պառկած դիրքով ասաց Գասպարին:

Ակտիվիստը շեշտում է՝ իր փորձով է տեղյակ խնդիրներին, անձամբ է ականատես եղել, թե ինչ է կատարվում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում, ովքեր են իրականում կառավարում այդ հիմնարկները և ինչպես են ճնշումներ բանեցնում քաղաքական հայացքների համար անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ:

«Տեսել եմ այն, որ ՔԿՀ-ները կառավարում են զոն նայողները և ոչ թե ադմինիստրացիան, իշխանություններից ստանում են հազար ու մի տեսակ արտոնություններ և դրա փոխարեն կատարում են իշխանության պատվերը, մասնավորապես, ճնշելով քաղբանտարկյալներին, քաղաքացիական ակտիվիստներին: Ես բազմիցս դիմել եմ և կրկին դիմում եմ՝ Մարդու իրավունքների պաշտպանը կամ նրա աշխատակիցները թող գնան մի շաբաթ էնտեղ մնան, որ հասկանան, թե ինչ է կատարվում:

Փաստն այն է, որ 2008 թվին օբշակի վճարը, որը կազմում էր [ամսական] 5-ից 10 հազար դրամ, հիմա կազմում է 50-ից 70 հազար դրամ: Այ, ես ՄԻՊ-ին խնդրում եմ, որ դա հրապարակի: Ու դրան գումարեք սարսափելի թվեր ղումարից, թմրամիջոցների բիզնեսից և այլն, սա է իրականությունը: Դուք երբևէ օմբուդսմենի զեկույցներում հանդիպե՞լ եք էսպիսի բանի»,- ասաց ակտիվիստը:

Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Հրաչյա Պալյանն «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց աշխատակիցներն այսօր այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ՝ հացադուլ հայտարարած անձանց՝ Վարդան Գերավետյանի և Տիգրան Մանուկյանի առողջական վիճակին ծանոթանալու նպատակով: «Հացադուլի մեջ գտնվողներին, բոլորին պետք է հանդիպեն, ուսումնասիրեն պահման պայմանները, բժշկական փաստաթղթերը, այդ թվում՝ եթե դեղամիջոցի անհրաժեշտություն կա, արդյո՞ք դա հատկացվել է ՔԿՀ-ի կողմից, թե ոչ»,- ասաց Պալյանը:

Ավելի ուշ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից փոխանցեցին, որ իրենց ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ-ում առանձնազրույցներ են ունեցել Վարդան Գերավետյանի և Տիգրան Մանուկյանի հետ, ուսումնասիրել են նրանց փաստաթղթերը և պահման վայրի պայմանները: Վարդան Գերավետյանը ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ ունի առողջական խնդիրներ, բայց հացադուլով պայմանավորված՝ հրաժարվում է ընդունել բժշկի նշանակած դեղերը: Տիգրան Մանուկյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել:

Պաշտպանի ներկայացուցիչները նաև արձանագրել են, որ հացադուլ հայտարարած անձանց իրավունքների պաշտպանությունն իրականացվում է հատուկ սկզբունքներով: Օմբուդսմենի գրասենյակը շեշտում է՝ հացադուլի մեջ գտնվող անձանց առողջական վիճակն իրենց ուշադրության կենտրոնում է: