Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայրենասիրությունը կարգապահ ապրելակերպն է դժվար ժամանակներում. Նարենդրա Մոդի Թեհրանի հիմնական կենտրոնացումը տարածաշրջանային պատերազմի դադարեցումն է Վրաստանն այսօր ընտրելու է իր 142-րդ Կաթողիկոս-Պատրիարքին Պիստորիուսի այցը Ուկրաինա նախապես չի հայտարարվել՝ անվտանգության նկատառումներից ելնելով ԱԺ-ն քննարկում է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու համար պատիժները խստացնելու նախագիծը Արտաքին գործերի նախարարությունն առաջարկում է ներդնել Դիվանագիտական գրասենյակների ինստիտուտ Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Հայաստանի ՆԳ նախարարությունը ՄԱԿ Զարգացման ծրագրի լավագույն գործընկերներից է Դոնալդ Թրամփը 8,5 տարվա ընդմիջումից հետո կայցելի Չինաստան Հանրապետությունում մայիսի 8-11-ը բացահայտվել է 296 հանցագործություն. գրանցվել է 39 ավտովթար ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի ՀԷՑ-ի 2026-ի Ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 46,7 մլրդ դրամ. Ռոմանոս Պետրոսյան

Հայրենասիրությունը կարգապահ ապրելակերպն է դժվար ժամանակներում. Նարենդրա ՄոդիԹեհրանի հիմնական կենտրոնացումը տարածաշրջանային պատերազմի դադարեցումն էՎրաստանն այսօր ընտրելու է իր 142-րդ Կաթողիկոս-ՊատրիարքինՊիստորիուսի այցը Ուկրաինա նախապես չի հայտարարվել՝ անվտանգության նկատառումներից ելնելովԱԺ-ն քննարկում է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու համար պատիժները խստացնելու նախագիծըԱրտաքին գործերի նախարարությունն առաջարկում է ներդնել Դիվանագիտական գրասենյակների ինստիտուտՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀայաստանի ՆԳ նախարարությունը ՄԱԿ Զարգացման ծրագրի լավագույն գործընկերներից էԴոնալդ Թրամփը 8,5 տարվա ընդմիջումից հետո կայցելի ՉինաստանՀանրապետությունում մայիսի 8-11-ը բացահայտվել է 296 հանցագործություն. գրանցվել է 39 ավտովթարԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանիՀԷՑ-ի 2026-ի Ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 46,7 մլրդ դրամ. Ռոմանոս ՊետրոսյանԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստՆեթանյահուն պատրաստվում է առաջիկա տասնամյակում հրաժարվել ԱՄՆ ռազմական ֆինանսական աջակցությունիցՀայաստանի համար ԵՄ-ն լոկ գործընկեր չէ«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել ենՄարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը մտահոգություն է հայտնել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի անկախությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերաբերյալՀանտավիրուսի պատճառով մեկուսացված նավը հասել է ԹեներիֆեԵրբ գա պահը, Հայաստանն ընտրություն կկատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև․ ՄիրզոյանԿրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ ՊեսկովՍթիվեն Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կմեկնեն ՄոսկվաԴեռ կան հարստացման կայաններ, որոնք պետք է ապամոնտաժվեն. ՆեթանյահուԵրևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվելՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱդրբեջանից Հայաստան է ուղարկվել 16 վագոն դիզելային վառելիքՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարին Հունգարիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետումSardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիրԷդվարդ Ասրյանը ներկա է եղել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»
Մամուլ

Ինչպե՞ս կավարտվի հայ և ադրբեջանցի պատմաբանների միջև Արցախում պատմամշակութային հուշարձանների պատկանելության շուրջ վեճը

Բրիտանական BBC լրատվական գործակալության ռուսական ծառայությունը հրապարակել է հոդված, որտեղ հեղինակ Յուրի Վենդիկն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձաններին և դրանց վերաբերյալ արցախա-ադրբեջանական վեճին:

Հեղինակը նշում է, որ նոյեմբերի 9-ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների համատեքստում ամենաշատը խոսվել է Դադիվանք վանական համալիրի մասին, ինչի համար հիմք էին հանդիսացել Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսի հուզիչ ելույթները: Հակառակ նրան, որ Տեր Հովհաննեսը նշել էր Դադիվանքը հանձնելու անհնարինության մասին, այդ գործընթացը չհաջողվեց կասեցնել:

Խոսելով Դադիվանքի շուրջ վեճի մասին՝ Վենդիկը նշել է, որ դեկտեմբերին վանական համալիր են այցելել ուդի հոգևորականներ և այնտեղ պատարագ անկցկացնել, որից հետո Տեր Հովհաննեսին կանչել են Երևան:

«Պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մնացած հայկական հուշարձաններին, ըստ հայկական կողմի, ոչնչացման կամ պատկանելության փոփոխության վտանգ է սպառնում», - գրել է հեղինակը՝ հավելելով, որ դեկտեմբերի վերջին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել տարածքում ուսումնասիրություններ անցկացնելու և հուշարձանների վիճակը գնահատելու նպատակով թույլտվություն տրամադրել:

«Մենք չափազանց մտահոգված ենք», - ասել է Երևանի ճարտարապետության թանգարանի աշխատակից, միջնադարյան հայկական ճարտարապետության մասնագետ Անուշ Տեր-Մինասյանը: Վաղ քրիստոնեական հուշարձաններ, վաղ միջնադարի և զարգացած միջնադարի հուշարձաններ. դրանք բոլորը կկործանվեն, բայց մենք հուսով ենք, որ գուցե համաշխարհային հանրությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, բոլոր միջազգային կազմակերպությունները, Ռուսաստանի խաղաղապահ զորքերը և ուրիշ որևէ մեկը դա թույլ չեն տա, իսկ եթե ադրբեջանցիներն այժմ ուզում են աշխարհին ցույց տալ, որ իրենք քաղաքակիրթ են, ապա այդիպիսի բան տեղի չի ունենա»:

Կրկին մեջբերելով մասնագետի խոսքերը՝ հեղինակն ասում է, որ 2005 թվականին ոչնչացվել են Նախիջևանի հայակական խաչքարերը՝ վրդովմունք առաջացնելով Հայաստանում: Այդ իրողությանը նաև Եվրախորհրդարանն է արձագանքել՝ դատապարտելով եղելությունը, որը, սակայն, հերքվել է Ադրբեջանի կողմից: Այնուամենայնիվ, դա հստակ երևում է արբանյակային կադրերում:

Հեղինակը նշում է, որ Արցախյան պատերազմը կրոնական կոնֆլիկտի հետևանք չէ, սակայն կողմերը մեծապես կարևորում են եկեղեցիները, մզկիթներն ու պատմական մյուս հուշարձանները՝ որպես նրանց երկարամյա ներկայության նշաններ՝ հաստատելով տարածքի նկատմամբ նրան իրավունքը:

Միևնույն ժամանակ և՛ հայերը, և՛ ադրբեջանցիները որպես վկայություն մատնանշում են նույն արցախյան վանքերն ու եկեղեցիները, միայն թե մի կողմը դրանք անվանում է հին հայկական, իսկ մյուսը՝ հին ալբանական:

Անդրադառնալով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մնացած հուշարձաններին՝ հեղինակը նշում է. «Ադրբեջանի վերահսկողությանն են անցել ավելի քան հազար տարի առաջ հիմնադրված Դադիվանքը` 13-րդ դարի տաճարով, Ծիծեռնավանքի բազիլիկ եկեղեցին՝ 4-6-րդ դարեր, Գտչավանքի վանքի ավերակները՝ 13-րդ դարի եկեղեցով, Մոհրենիս գյուղի մոտակայքում գտնվող 6-րդ դարի Օխտա Դռնի եկեղեցին, Տիգրանակերտը, որը, ինչպես ասում են հայ պատմաբանները, հիմնադրվել է մ.թ.ա. 1-ին դարում, և շատ այլ հին հուշարձաններ»:

Դադիվանքն ու 5-րդ դարից ի վեր կանգուն Ամարասի վանքը, որոնք սահմանագծում են գտնվում, ռուս խաղաղապահների պաշտպանության ներքո են:

Բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալն իր «Սև այգի» գրքում գրում է, որ հայերի և ադրբեջանցիների միջև պատմականության մասին վեճը Ղարաբաղը դարձրել է «անկանխատեսելի անցյալով» վարչատարածքային միավոր, ինչպես ժամանակին ասում էին Խորհրդային Միության մասին:

Անդրադառնալով Ալբանիային (Աղվանք)՝ հեղինակը նշում է, որ այն ոչ մի կապ չունի ներկայիս Ալբանիայի հետ: Դա այժմյան Ադրբեջանի տարածքում գտնվող պետություն էր՝ կազմված 26 ցեղերից, որի հետնորդներն այսօրվա ադրբեջանցիների մի մասն են կազմում:

Ինչպես հեղինակն է նշում, 4-րդ դարում քրիստոնեությունն Ալաբնիա է ներթափանցել Հայաստանի միջոցով և հենց նույն դարում էլ՝ Հայաստանի բաժանման ժամանակ, Կուրի և Արաքսի միջև ընկած տարածքների մի մասն անցել է Ալբանիային, այդ թվում և Արցախը:

Սակայն 705 թվականին՝ արաբական արշավանքների ժամանակ, Ալբանիան վերացել է և անցել Պարսկաստանի տիրապետության տակ: Ավելի ուշ Ռուսաստանն իր տիրապետության տակ է վերցրել այս տարածաշրջանը, իսկ Խորհրդային միության գոյության շրջանում այն կցել է Ադրբեջանական ԽՍՀ տարածքին:

Դեռևս խորհրդային տարիներին՝ 1950-ականներից, ադրբեջանցի պատմաբաններն, իրենց արտասահմանցի շատ գործընկերների կարծիքով, արհեստականորեն սկսել են բարձրացնել Կովկասյան Ալբանիայի դերն ու տեղը պատմության մեջ:

Այս նոր տեսության հիմնական ստեղծողները ակադեմիկոս Զիյա Բունիյատովն ու նրա ուսանող Ֆարիդա Մամեդովան էին:

«Նա հատուկ նախասիրություն ցուցաբերեց հայ պատմագրության նկատմամբ: Նա առանց պատճառաբանության նախատեց ժամանակակից հայ պատմաբաններին` հին Հայաստանի պատմությունը զարդարելու համար: Միևնույն ժամանակ, նա ինքն ամեն կերպ փորձեց բարձրացնել կովկասյան Ալբանիայի հեղինակությունը՝ դրա առաջացումը կապել ավելի հին ժամանակներին, ազատել հարևան հզոր տերություններից, փորձեց ցույց տալ դրա սահմանների անձեռնմխելիությունը, այնտեղ քրիստոնեության շատ վաղ ներթափանցումն ու ապացուցել ալբանական եկեղեցու անկախությունը հայկականից», - «Հիշողության պատերազմներ. առասպելներ, ինքնություն և քաղաքականություն Անդրկովկասում» գրքում գրել է ռուս հետազոտող Վիկտոր Շնիրելմանը՝ Մամեդովայի մասին:

Հեղինակը նշում է, որ Ադրբեջանում պատմության ճանաչված տարբերակն այժմ այն է, որ տարածքում գտնվող բոլոր քրիստոնեական հուշարձանները, որոնք հայերը համարում են իրենց, իրականում ալբանական են:

«Ամբողջ աշխարհը պետք է իմանա, որ Քելբաջարում (Քարվաճառ) գտնվող եկեղեցիները պատկանում են Կովկասյան Ալբանիայի հնագույն պետությանը: Դա հաստատող բազմաթիվ պատմական փաստաթղթեր կան: Այնուամենայնիվ, հայ պատմաբաններն ու կեղծարարները հայացրել են ալբանական եկեղեցիները, ավելացրել են իրենց ստերն ու յուրացրել դրանք», - ասել է Ադրբեջանի նախագահը նոյեմբերի վերջին՝ Դադիվանքը և Քարվաճառի շրջանը վերահսկողության տակ վերցնելու կապակցությամբ ունեցած ելույթում:

Հայկական կողմը վստահ է՝ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն հակառակորդը միտումնավոր է հարվածներ հասցրել

BBC-ին տված հարցազրույցի ընթացքում, սակայն, ադրբեջանցի մի պատմաբան, որի անունը գաղտնի է պահվում՝ քանի որ գտնվում է քաղաքցիական ծառայության մեջ, ասել է. «Վերջին տարիներին Ադրբեջանում հայկական հուշարձանների «ալբանացումը» տեղի է ունենում պետական մակարդակով»՝ հավելելով, որ երկրի հայկական եկեղեցիների մեծ մասն անձեռնմխելի են, սակայն այժմ դրանք պաշտոնապես համարվում են «ալբանական»:

Հեղինակը շեշտում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում առկա մզկիթները պահպանվել են: Դեռ ավելին՝ Շուշիի Գյովհար Աղայի մզկիթն ամբողջությամբ վերականգնվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների կողմից. կառույցիբվերականգնման աշխատանքներին մասնակցել են իրանցի մասնագետներ:

Շուշի

Խոսելով հուշարձանների պահպանության ու դրանց համար ներդրվող ջանքերի մասին՝ հեղինակն ասում է, որ պատերազմի ավարտից մի քանի օր անց Ռուսաստանի հայկական կազմակերպությունները միջնորդություն են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ ճարտարապետական հուշարձանները համաշխարհային ժառանգության ցուցակում ներառելու նպատակով:

«Հայկական սրբավայրերը մեկ անգամ չէ, որ ոչնչացվել են, մասամբ և ամբողջությամբ: Մեր ամենամեծ վախն այն է, որ նման գործողությունները կարող են կրկնվել», - գրել են խնդրագրի հեղինակները, որը ստորագրել են Ռուսաստանի Դաշնության մշակութային շատ գործիչներ, այդ թվում ՝ Ալեքսանդր Սոկուրովը, Բորիս Գրեբենշչիկովը և Վլադիմիր Սպիվակովը:

Մի քանի օր անց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն հանդիպել էր Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ և առաջարկել տարածաշրջան ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ հանձնաժողով, որպեսզի կազմվի առավել կարևոր մշակութային վայրերերի ցանկ` որպես տարածաշրջանի ժառանգության արդյունավետ պաշտպանության նախապայման:

Դեկտեմբերի 21-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային հարցերով ղեկավարի տեղակալ Էռնեստո Օտտոնեն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել արագ կազմակերպել այս հանձնաժողովի ժամանումը՝ նշելով, որ ամեն շաբաթ այդ խնդիրն ավելի օրհասական է դառնում:

Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, նոյեմբերի 15-ին Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ, ձեռք է բերվել համաձայնություն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կրոնական և մշակութային հուշարձանների պահպանության գործում ներառելու վերաբերյալ:

Հուշարձանների վերափոխմանն ու «ալբանացմանը» անդրադառնալով՝ Անուշ Տեր-Մինասյանն ասել է, որ որքան էլ փորձեն փաստերը խեղել, հուշարձանների պատկանելությունը դրանից չի փոխվելու՝ հավելելով, որ կարևորը հուշարձանների պահպանումն է:

Միջնադարյան հայկական ճարտարապետության մասնագետը նշել է, որ ժամանակակից Թուրքիայի տարածքում մնացած հայկական եկեղեցիներն ու հուշարձանները նույնպես վանդալիզմի են ենթարկվել, սակայն ավելի ուշ, գիտակցելով դրանց շահութաբերությունը, թուրքական իշխանություններն սկսել են դրանք ներառել զբոսաշրջության ոլորտում՝ չթաքցնելով դրանց հայկականությունը: