Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենի Նախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցեր Ինչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույց Ռումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրել Cybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվի Աշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգ Էբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարը Մենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերում Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր Ինչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելը Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին Մարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբ

Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան
Հայաստան

Բժշկուհին, ով աշխատել է Սիրիայում եւ Սուդանում, պատմել է Արցախի հիվանդանոցում պատերազմի ժամանակ աշխատանքի մասին

Արցախում պատերազմի սկսվելուց հետո հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, գինեկոլոգ Արմինե Բարխուդարյանը մեկնել է Քաշաթաղի հիվանդանոց: Այնտեղ աշխատել է Քաշաթաղի ողջ շրջանում միակ գինեկոլոգը, եւ նրա մոտ հաշվառման մեջ է եղել 63 հղի:

Իհարկե, այդ օրերին բժիշկները չէին կարող իմանալ՝ որքան կտեւի պատերազմը եւ ինչպիսին կլինի իրավիճակը քաղաքում եւ այդ հիվանդանոցում: Սակայն մի քանի օր անց նրանք որոշել են, որ առնվազն մի քանի հղի պետք է տարհանվի առավել անվտանգ վայր:

«Այնտեղ կար մի հղի, որը պետք է ծննդաբերեր իր 9-րդ երեխային: Մենք գիտեինք, որ բարդ ծննդաբերություն է լինելու, եւ որոշեցինք, որ ավելի ճիշտ կլինի նրան Գորիս տեղափոխել, որտեղ նրա մասին կարող էին հոգ տանել եւ որտեղ ավելի անվտանգ կլիներ: Հենց նրան առաջինը տարհանեցինք Քաշաթաղից», - NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց բժշկուհին:

Բժշկուհի Բարխուդարյանը հղի կնոջը Գորիս է տեղափոխել իր մեքենայով, իսկ շրջանի վարչակազմը մեքենա է տրամադրել, որով տեղափոխել են նրա 3-15 տարեկան ութ երեխաներին:

Հաջորդ օրը հիվանդանոց են բերել մեկ այլ հղի կնոջ: Նրան տեղափոխել են Ստեփանակերտից, ճանապարհին նրա ինքնազգացողությունը վատացել է, եւ մոտակա հիվանդանոցը Քաշաթաղի հիվանդանոցն է եղել: Անհրաժեշտ օգնություն ցուցաբերելով՝ բժիշկները տարհանել են նրան եւ նրա երկու մանկահասակ երեխաներին ու քրոջը:

«Այդ ժամանակ մենք հասկացանք, որ պետք է տարհանել շրջանի բոլոր հղիներին: Մենք սկսեցինք ցուցակով զանգել բոլորին, օգնել նրանց խորհուրդներով, տրանսպորտով՝ ինչով կարող էինք: Մենք որոշեցինք, որ ավելի լավ եւ անվտանգ կլինի, եթե այդ կանայք ծննդաբերեն նորմալ պայմաններում: Հասկանում եք, կարեւոր է ոչ միայն ծննդաբերության պրոցեսը, այլ նաեւ հետծննդաբերական շրջանը: Ծննդաբերությունից հետո եւս կարող են խնդիրներ առաջանալ, եւ այդ վիճակում ծննդկանին եւ նորածնին տեղափոխելն ավելի դժվար է, քան ծննդաբերությունը հիվանդանոցում կազմակերպելը, որտեղ նրանց ոչինչ չի կարող սպառնալ եւ որտեղից նրանց պետք չի լինի տարհանել»,-պատմեց բժշկուհին:

Հոկտեմբերի կեսերին բժիշկները տարհանել են Քաշաթաղի շրջանի բոլոր 63 հղիներին, ոմանց տեղափոխել են Գորիս, ոմանց՝ Երեւան: Այդ ընթացքում նրանք օգնել են նաեւ այլ պացիենտների, որոնք դիմել են հիվանդանոց ամենատարբեր հարցերով եւ խնդիրներով: Բացի այդ, Traveling doctors of Armenia հասարակական կազմակերպությունը, որի հիմնադիրն է Արմինե Բարխուդարյանը, մեքենա է ձեռքբերել, որով սկսել են տարհանել առաջնագծից վիրավոր զինվորներին, ինչպես նաեւ Երեւանից տեղափոխել մարդասիրական օգնություն՝ դեղորայք եւ տաք հագուստ:

Այդ ամբողջ ընթացքում քաղաքացիական հիվանդանոցում իրավիճակն առավել քան լարված է եղել. թշնամին մոտ է եղել, անօդաչուները մեկ անգամ չէ, որ թռիչք են կատարել հիվանդանոցի վրայով, պայթյունների ձայնը ստիպել է ցնցվել… Բժիշկները հիվանդանոցի լույսերը երեկոյան ժամերին չեն վառել՝ վախենալով ավելորդ ուշադրություն գրավել: Շատերը նախընտրել են քնել հիվանդանոցի նկուղում:

Նման բարդ վիճակում բժշկուհի Բարխուդարյանն առաջին անգամը չէ, որ հայտնվում է. մինչ այդ նա աշխատել է Սիրիայում եւ Սուդանում: Նաեւ նաեւ բժիշկների թվում է եղել, ովքեր Սուդանի Նուբա լեռներում գտնվող «Գթության մայր» հիվանդանոցում փոխարինել են «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Կատինային, երբ վերջինս 2017 թվականին Հայաստան է ժամանել: Բժշկուհի Բարխուդարյանի հետ Սուդան են մեկնել նաեւ ռազմական բժիշկներ՝ փոխգնդապետ Գեւորգ Ոսկանյանը եւ մայոր Հայկ Հովհաննիսյանը:

Այնուամենայնիվ, Արցախում ավելի սարսափելի է եղել, քան Սիրիայում կամ Սուդանում՝ խոստովանել է Արմինե Բարխուդարյանը: Սուդանում նա աշխատել է հրադադարի ժամանակ, եւ չնայած միշտ եղել է ռազմական գործողությունների վերսկսման ռիսկ՝ այնտեղ այդ ժամանակ համեմատաբար հանգիստ է եղել: Սիրիայում՝ Հալեպում, իրավիճակն ավելի լարված է եղել, եւ ժամանակ առ ժամանակ հրթիռներ են ընկել հիվանդանոցի մոտակայքում, որտեղ նա աշխատել է, սակայն քաղաքում կյանքը շարունակվել է, եւ ինտենսիվ մարտեր չեն եղել, ինչպես Արցախում: