Մարմնավաճառների գալը հանգեցրեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ փակմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարության վերջին նիստում ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել էր ՀՀ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգ, որի արդյունքում հնարավոր է՝ փակվի կամ ամբողջությամբ վերափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ այս նախաձեռնության համար հիմք է հանդիսացել նախորդ տարվա դեկտեմբերին բացահայտված սկանդալը. «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պաշտոնատար անձինք մարմնավաճառներ էին «մատակարարել» այնտեղ գտնվող դատապարտյալներին: ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ, երկու պաշտոնատար անձանց առաջադրվել էր մեղադրանք:
Բայց սա միակ աղմկահարույց բացահայտումը չէր. ստուգումների արդյունքում բացահայտվել էին լուրջ խախտումներ հոգեմետ դեղերի մատակարարման հարցում, որտեղ մասնակցություն են ունեցել կալանավայրի պաշտոնյաները, ինչպես նաեւ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվել են դատապարտյալներ, որոնք ամենեւին էլ հիվանդ չեն եղել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար