Այսօր՝ 14 մայիսի 2024թ., 00:00
Մբապեն հուզիչ գրառում է կատարել ՊՍԺ-ից հեռանալու կապակցությամբ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Պետդեպը մեկնաբանել է Պուտինի՝ Շոյգուին ՊՆ ղեկավարի պաշտոնից հեռացնելու որոշումը Բայդենն արգելել է մինչև 2040 թվականը ՌԴ-ից ուրան ներկրել ԱՄՆ պետքարտուղարություն. Վրաստանի կառավարության գործողությունները չեն համապատասխանում իր ժողովրդի ցանկություններին Ադրբեջանն ու Ուկրաինան քննարկել են ռազմավարական գործընկերությունը ԱՄՆ պետքարտուղարը համերաշխության այցով ժամանել է Կիև Փաշինյանը սրբազանի սկսած շարժման սթրեսից էր դուրս գալիս Ընտրական հանցագործությունները քննող մարմին չի ստեղծվել ընդդիմության ղեկավարմամբ. Փաշինյանը խաբել է.Սուտ 206 ՔՊ ադմինները ջնջել են ՖԲ-ի և տելեգրամյան «չաթերի» խոսակցությունները ՔՊ-ական պատգամավորները հայտնվել են երեք «քարի» արանքում Օրենքի բացառություններ ՔՊ -ականների համար Փաշինյանն անընդհատ իր պատգամավորներին «հանգստացնող» մեսիջներ է ուղարկում Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է Իշխանական նավը երերում է Ժամը 10։00-ի դրությամբ Երևանի փողոցներից բերման է ենթարկվել 38 քաղաքացի Ոստիկանական մեքենան քիչ է մնում՝ վրաերթի ենթարկի լրագրողին Ժնև, Բրյուսել, Փարիզ և այլն․ ԱԺ-ում բյուջեի հաշվին շրջագայությունները շարունակվում են Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երթ է սկսվել Երեւանի կենտրոնում (տեսանյութ) Աշխարհում առաջին քրիստոնյա հայ ազգը իր ամենանվիրական հոգևոր արժեքին է հենվել․ Արսեն Ջուլֆալակյան Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփել է օրը (տեսանյութ) Կարմիրբերետավորները Երեւանի կենտրոնում բերման են ենթարկում իրազեկման երթի մասնակիցներին Արփի Դավոյանը Բագրատ Սրբազանին համարում է քաղաքականապես ոչ հասուն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի կարելի անտեսել. ռումինական բանակի պաշտոնաթող գեներալ ՌԴ նախկին փոխվարչապետը ներկայացվել է պաշտպանության նախարարի թեկնածու Վարչապետի թեկնածուն չի կարող լինել որեւէ կուսակցության կամ խմբի անդամ. Բագրատ Սրբազան Սա վստահության շարժում է, որը մեկ վայրկյանում իր խաղաքարտերը չի բացում․ Թովմաս Առաքելյան Մենք աղոթում ու հայրենիքի փրկությամբ ենք զբաղվում. այս հայրենիքը որ կա եկեղեցու շնորհիվ է, եթե իշխանությանը մնար, ապա սա էլ չէր լինի․ Միքայել Սրբազան Ես հանդիպել եմ անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ, և վերջինս չի մերժել միանալու այս գործընթացին. Բագրատ Սրբազան Քաղաքացիները պարալիզացրել են երթևեկությունը մի շարք փողոցներում Պուտինը Շոյգուին նշանակել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Չորս բորտուղեկցները թմրանյութերի մաքսանենգությունից միլիոնավոր դոլարներ են վաստակել ChatGPT-ի ստեղծողը կարող է թույլ տալ օգտվողներին ստեղծել պոռնոգրաֆիա՝ օգտագործելով AI Գիտնականներն ալոպեցիայի բուժման նոր միջոց են մշակել Բացահայտվել է Իրաքի հնագույն տաճարում հայտնաբերված խորհրդավոր խորհրդանիշների առեղծվածը Արաբական թերակղզու հնագույն բնակիչները փրկվել են շոգից՝ թաքնվելով ստորգետնյա լավայի խողովակներում Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապետի թեկնածու լինելու մասին Ռեկտորը փակել է Բրյուսովի համալսարանի դռները և թույլ չի տալիս ուսանողներին դուրս գալ «Վերջին շրջանի հաղթանակած միակ գեներալն է». Գրիգորի Խաչատուրովը միացավ Բագրատ Սրբազանի երթին Տարբեր բուհերի ուսանողներ միանում են Բագրատ Սրբազանին․ երթը գնալով բազմամարդ է դառնում (տեսանյութ) Սպառնալիքները դեր չխաղացին Բագրատ Սրբազանի դեմ վարույթ են սկսել Փաշինյանը սմս-ների միջոցով «հանգստացնում է» իր թիմին. հույս ունեն, որ մի քանի օրից ցույցերը կմարեն Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով վերջնական մեղադրանք է առաջադրվել Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների՝ հօգուտ Ադրբեջանի ՔՊ-ում երեկ չելենջ էր հայտարարված «Միացեք անհնզանդության ակցիաներին». Քաղաքացիները փողոցներ են փակում Երեւանում եւ մարզերում Հետևելով ՔՊ-ականի կոչին` տվյալներ հավաքեցինք` չգրանցված մարզիչ կնոջ մասին Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում ԱԺ 2 խմբակցությունների հետ. դեռ համաձայնություն չկա. Բագրատ Սրբազան Ծնվել է Նաիր Տիկնիզյանի եւ Յանա Ռոմաշկինայի երեխան Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երեւանում (տեսանյութ) Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսազրափակչին (տեսանյութ) «Բժշկիս հետ եմ, եկել եմ ոտքերս վիրակապելու, որովհետև այտուցված են․ շուտով կգամ հրապարակ»․ Բագրատ Սրբազան Առավոտյան ժամը 10։00-ից, բոլոր հնարավոր վայրերում անցկացնելու ենք խաղաղ անհնազանդության ակցիաներ.Բագրատ Սրբազան Ընկճվել չկա, եթե առավոտյան որոշակի թիվ ունեցանք, մեր գործողությունները 1-2 օր կտեւեն. Բագրատ Սրբազան ՀՀ-ի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել՝ դիմակայելով մեզ ուղղված սպառնալիքներին. Օհանյան Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունը ու արիական ոգին. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ Սահմանազատում չի կարող լինել շանտաժի միջոցով. երկրի ղեկավարը իրեն հայտնի կենդանու տեղն է դրել. Միքայել Սրբազան Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով, բռնության հետքեր չեն հայտնաբերվել Մեկ օրում 10 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը մայիսի 9-ին ժամը 16:00-ին հրավիրում է հանրահավաքի՝ Հանրապետության հրապարակում Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի 58 կիլոմետրով Քաղաքացիներին զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրերի տրման գործընթացը հստակեցվել է Առանց Փաշինյանի եւ Գրիգորյանի կառավարությունը 10 րոպեում, քննարկեց եւ ընդունեց 33 որոշում Նավթը շարունակում է էժանանալ, իսկ Հայաստանում բենզինի եւ դիվառելիքի գները չեն իջնում Ադրբեջանի Զաքաթալա ավարաբնակ քաղաքում զանգվածաբար թունավորվել են շաուրմայից Շիրակի թեմի առաջնորդը հարյուրավոր շիրակցիների հետ միանում է շարժմանը Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան Ինչ սպասել Պուտին-Փաշինյան մոսկովյան հանդիպումից Ադրբեջանը Թուրքիայի տարածքով նավթ է մատակարարում Իսրայելին 1.6 միլիոն հանդիսատես` Բրազիլիայում Մադոննայի անվճար համերգին Մենք պատերազմի մեջ չենք ոչ Ռուսաստանի, ոչ էլ ռուս ժողովրդի հետ․ Մակրոն «Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար մեղադրանք է ներկայացվել 2 երիտասարդի Ձուն այս տարվա ապրիլին 2.8 տոկոսով թանկ էր, քան մեկ տարի առաջ ԱՄՆ-ը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Միլլեր Հայտնի է պետությունների ղեկավարների ցուցակը, ովքեր կմասնակցեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի զորահանդեսին Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Հարցում

Հոլիվուդն առաջարկել է Ալիևի և Էրդողանի մասին քարոզչական ֆիլմեր նկարահանել գումարի դիմաց․ Հարութ Սասունյան

«Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի» (OCCRP) հետաքննող լրագրողների խումբը բացահայտել է, որ հոլիվուդյան պրոդյուսերներից մեկը ծրագրել է քարոզչական ֆիլմեր նկարահանել՝ փառաբանելով մի քանի բռնապետ ղեկավարների միլիոնավոր դոլարների դիմաց։

Ուկրաինական ծագումով, այժմ ԱՄՆ քաղաքացի Իգոր Լոպատյոնոկը, օսկարակիր կինոռեժիսոր Օլիվեր Սթոունի հետ համագործակցությամբ, սկզբում նկարահանել է երկու վավերագրական ֆիլմ Ուկրաինայի մասին, որոնք բնութագրվել են որպես «կրեմլամետ քարոզչություն» և ութ մասից բաղկացած չափազանց գովասանական մինի-սերիալ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մասին։

Բացի այդ, Լոպատյոնոկը նախատեսել է նկարահանել մի քանի քարոզչական վավերագրական ֆիլմեր՝ դրական լույս սփռելով Ադրբեջանի և Թուրքիայի բռնապետ ղեկավարների վրա, ի թիվս այլոց: Այնուամենայնիվ, պարզ չէ, թե արդյոք Սթոունը ներգրավված է եղել առաջարկվող նախագծերից որևէ մեկում: Այդ վավերագրական ֆիլմերից ոչ մեկը չի նկարահանվել:
OCCRP-ն հայտարարել է, որ Ալիևը, Պուտինը և Լուկաշենկոն «մեղադրվում են իրենց ղեկավարած երկրների քաղաքացիների դեմ սարսափելի հանցագործություների մեջ... Սակայն այնտեղ, որտեղ աշխարհը դաժան բռնապետեր է տեսնում, Իգոր Լոպատյոնոկը տեսնում է [փող աշխատելու] հնարավորություն»: Քանի որ բռնապետ ղեկավարները պետք է վճարեին իրենց քարոզչական վավերագրական ֆիլմերի համար, նրանց դաժան կառավարման մասին խոսք անգամ չէր կարող լինել:

«Լոպատյոնոկի փայլուն առաջարկներից մեկը՝ «Օլիվեր Սթոունի անվերնագիր վավերագրական ֆիլմը» կամ «Իլհամ Ալիևի և Ադրբեջանի մասին», խոստանում է, որ Սթոունը «դեմ առ դեմ կնստի» ադրբեջանցի ուժեղ մարդու [Ալիևի] հետ և կպատմի ոչ միայն «նախագահի՝ պետության ղեկավար դառնալու, այլև Ադրբեջանի գունեղ ու հրապուրիչ պատմության բոլոր հարցերի մասին», հաղորդում է OCCRP-ը:

«Լոպատյոնոկը, կարծես, գտել էր խոստումնալից բանաձև։ Նա հավաքել էր սցենարիստների և պրոդյուսերների մի փոքր խումբ, որոնք հորինում էին ֆիլմի գաղափարներ բռնապետերին ներկայացնելու համար, և գրավիչ առաջարկ էին անում՝ երկար ժամանակով հայտնվել էկրանին աշխարհահռչակ ռեժիսորի [Օլիվեր Սթոունի] հետ: Գործընթացը «դրամայնացնելու» բանալին պարզ էր, ասաց թիմի հետ աշխատող աղբյուրը՝ համաձայնելով խոսել լրագրողների հետ գաղտնի մնալու պայմանով: Լոպատյոնոկը հասկացավ, թե ինչպես առաջարկել հզոր մարդկանց մի բան, որին նրանք չէին կարող դիմադրել․ օրինականություն համաշխարհային հարթակում», գրել է OCCRP-ը:
«Օլիվեր Սթոունի վավերագրական ֆիլմի համար Ալիևին առաջարկում Լոպատյոնոկն ընդգծում է, որ նախատեսված ֆիլմը «եզակի դրական ազդեցություն կունենա նախագահի և Ադրբեջանի գովազդի վրա»։ Թեև պարզ չէ, արդյոք Ալիևը երբևէ զբաղված է եղել այդ առաջարկով, Եվրասիայի հարցերով փորձագետը նշել է, որ դա համահունչ կլինի ուժեղ մարդու նախկին ջանքերին՝ իր վարչակարգը ներկայացնելու որպես տարածաշրջանում դինամիկ, արդիականացնող ազդեցություն ունեցող: «Կարծում եմ, որ սա տեղավորվում է իմիջի մաքրման բոլոր այս պոտենցիալ ուղիների մեջ՝ մշակույթ, սպորտ, ավելի կարևորներից են համաշխարհային իրադարձություններ, համաշխարհային համաժողովներ», ասաց Նյու Յորքի Բարնարդ քոլեջի քաղաքագիտության պրոֆեսոր և Եվրասիական անդրազգային ցանցերի փորձագետ Ալեքսանդր Քուլին»։

Ակնհայտ է, որ հոլիվուդյան կինոռեժիսորների կողմից Ալիևի մեծության մասին նկարահանված վավերագրական ֆիլմը շատ ավելի հավաստիություն կունենա, քան Ադրբեջանում արտադրված էժանագին քարոզչությունը։

«Երբ բռնապետ ղեկավարները հոլիվուդյան փայլ են ստանում, դա հաճախ լինում է այն մարդկանց հաշվին, որոնց վրա նրանք իշխում են», ասում է Քեյսի Միշելը, Մարդու իրավունքների հիմնադրամի ավազակապետության դեմ պայքարի ծրագրի ղեկավարը: Հիմնադրամը տարիներ շարունակ քարոզարշավ է իրականացրել, որպեսզի Հոլիվուդյան աստղերը դադարեն աշխատել բռնապետական վարչակարգերի հետ: «Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչքան հիասթափեցնող պետք է լինի Ղազախստանի նման երկրի քաղաքացիների համար... տեսնելով, թե ինչպես է այս ամերիկացի ռեժիսորը գալիս և դառնում քարոզչական խոսափող իրենց բռնապետերի համար», ասել է Միշելը: Այս մարդիկ գիտեն, թե որքան սարսափելի են իրենց վարչակարգերը, իսկ հետո դիտում են այս ամերիկացին պարաշյուտով իջնում է, և կուլ տալիս դիկտատորների բոլոր քարոզչական խոսքերը, առանց նույնիսկ անհանգստանալու և հետ մղելու», նշեց OCCRP-ը։

Այս վավերագրական ֆիլմերի արտադրության ֆինանսավորումը պետք է տրամադրվի բռնապետերի «կամ նրանց մերձավոր մարդկանց կողմից»: 2019 թվականին, երբ Սթոունը և Լոպատյոնոկը նկարահանեցին «Ղազախ. ոսկյա մարդու պատմությունը» վավերագրական ֆիլմը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մասին, նրա կողմից վերահսկվող բարեգործական հիմնադրամը երկուսին վճարեց առնվազն 5 միլիոն դոլար», հաղորդում է OCCRP-ը:

OCCRP-ի լրագրողների կողմից ձեռք բերված փաստաթղթերը ցույց են տվել, որ Լոպատյոնոկի «խումբը պատրաստել է առնվազն վեց այլ բռնապետական կառավարությունների մասին պոտենցիալ ֆիլմերի սցենարներ ներառյալ Չինաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Ռուսաստանի Թաթարստանի հանրապետությունը, ինչպես նաև Ալիևին ու Լուկաշենկոյին ուղղված առաջարկներ, խոստանալով, որ Սթոունը հարցազրույց կվարի նրանց ղեկավարների հետ և կօգնի պատմել նրանց «ճշմարիտ պատմությունը»։

Լոպատյոնոկի խումբն առաջարկել է, որ Ալիևի հետ հարցազրույցի ընթացքում Սթոունը քննարկի «երկրի «հաջողությունը» Ալիևների ընտանիքի «ժառանգական իշխանության» ներքո և նրա շարունակական հակամարտությունը «Հայաստանի հետ, որը կորցնում է իր կայունությունը և տատանվում է անդունդի եզրին»։ Առաջարկվող ֆիլմի ամփոփումից պարզ է դառնում Լոպատյոնոկի մոտեցման ուղղվածությունը. այն Ալիևին նկարագրում է որպես իր հոր՝ նախորդ նախագահի «արժանի ժառանգորդ», որը նրան սովորեցրել էր լինել «իմաստուն ղեկավար»: «Կարո՞ղ եք արդյոք Ադրբեջանում գոյություն ունեցող պետական համակարգը անվանել «անձի պաշտամունք», թե՞ դա պարզապես ժողովրդի հարգանքի տուրքն է մի ղեկավարի նկատմամբ, որը կարողացավ երկիրը աղքատությունից վերածել ծաղկող և բարգավաճող երկրի»։ Ըստ OCCRP-ի՝ Ալիևի մասին ֆիլմը կարժենա 15 միլիոն դոլար։

Լոպատյոնոկը 2021 թվականին Բաքու կատարած այցի ժամանակ ասաց ադրբեջանական լրատվամիջոցներին. «Այս երկիրը [Ադրբեջանը] ունի շատ հարուստ և գունեղ մշակույթ։ Երբ ես այստեղ էի 2012-2013 թվականներին, սովորեցի տարբերել ղարաբաղյան գորգերը մյուսներից՝ նույնացնելով [դրանք] իրենց զարդանախշերով։ Ադրբեջանի մասին լավ ֆիլմ կնկարահանեի»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին պատմող ֆիլմի մեկ այլ սցենար կար, որը «նրան հնարավորություն էր տալու պաշտպանել թուրքական շահերը»: Ահա թե ինչ է ասվում սցենարում. «Էրդողանը թուրք է, և դժվար թե նրան անհրաժեշտ լինի իր գործողությունները հիմնավորել այլ երկրների շահերով։ Բայց ի՞նչ շահեր ունի նա։ Կարո՞ղ է նա վերականգնել Մետաքսի մեծ ճանապարհը: Եվ արդյոք նա ծավալապաշտական ծրագրեր ունի՞։ Ինչի՞ է փորձում հասնել Էրդողանը։ Այս հարցերին ինքը պետք է պատասխանի։ Եվ միայն ինքնը: Մենք չպետք է փորձենք գուշակել [Էրդողանի ծրագրերը] սուրճի մրուրից, նույնիսկ եթե դա հիանալի թուրքական սուրճ է, որը նրանք գիտեն պատրաստել միայն Ստամբուլում»:

«2018 թվականին տված հարցազրույցում Իբրահիմ Քալինը, որն այն ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակն էր, հաստատեց, որ իրենք Էրդողանի մասին վավերագրական ֆիլմի առաջարկ են ստացել, մոտավորապես այն ժամանակ, երբ Սթոունը գտնվում էր Թուրքիայում: «Մենք քննարկում ենք այն, մենք գնահատում ենք այն», ասաց նա», հաղորդում է OCCRP-ը:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր»
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan