Ծնվել է Նաիր Տիկնիզյանի եւ Յանա Ռոմաշկինայի երեխան
![](/timthumb.php?src=/disc/10-05-24/82ebd4a37130a4d2d89c92ad54a30423.jpg&w=708)
Ծնվել է Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի եւ ռուսական «Матч ТВ» հեռուստաընկերության հաղորդավարուհի Յանա Ռոմաշկինայի որդին։ Այդ մասին «Матч ТВ»-ին ասել է Յանա Ռոմաշկինան։
29-ամյա Ռոմաշկինան անցած տարվա նոյեմբերին է ամուսնացել Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» 24-ամյա պաշտպան Նաիր Տիկնիզյանի հետ, որը նախորդ ընկերուհուց ունի որդի։ Նա ծնվել է 2021 թվականին։