1.6 միլիոն հանդիսատես` Բրազիլիայում Մադոննայի անվճար համերգին
![](/timthumb.php?src=/disc/07-05-24/2c4311cb2fa525210b7ed0d832643923.jpg&w=708)
Ռիո դե Ժանեյրոյի Կապակաբանա լողափում Մադոննայի շաբաթ օրվա անվճար համերգին 1 միլիոն 600 հազար մարդ էր հավաքվել։
«Սա անհավանական է, շատ արտասովոր, այսպիսի հզոր շոու երբեք չի եղել․ արտասովոր՝ ահա այդ բառը»,- Reuters-ին ասել է հանդիսատեսներից մեկը։
Համերգի վայրում Բրազիլիայի իշխանությունները 3 հազար ոստիկան էին տեղակայել։
65-ամյա փոփ աստղը համերգներով մեծ շրջագայություն է կատարում։