Ժամը 10։00-ի դրությամբ Երևանի փողոցներից բերման է ենթարկվել 38 քաղաքացի
![](/timthumb.php?src=/disc/14-05-24/106ac3a59c4461af72587c2fd16b1fc1.jpg&w=708)
Երևանում խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնող անձանցից 38-ը տարվել են ոստիկանություն։
Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանության լրատվական ծառայությունը։
Այսպիսով ժամը 10․00-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը կազմում է 38-ը։
Հիշեցնենք, որ Երևանում վաղ առավոտից կրկին մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաները։ Ակցիա իրականացնող քաղաքացիներն արգելափակել են Աբովյան, Տերյան, Հրաչյա Քոչար, Մոսկովյան ու Հանրապետության փողոցները և Նալբանդյան-Սայաթ-Նովա ու Թումանյան-Խանջյան խաչմերուկները։ Մայրաքաղաքի մի շարք փողոցներում այս պահին մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված։