Եթե քրեական գործ է հարուցվում Մհեր Սահակյանի նկատմամբ, ապա առնվազն նույնը պետք է արվի Ալեն Սիմոնյանի և նրա թիկնապահների դեպքում
Այս թեմայով
- Ալեն Սիմոնյանին կրկին վիրահատում են
- Ու այս զազրելի արարքից հետո իշխանություններն էլի՞ են սփյուռքահայերին կոչ անելու գալ Հայաստան. Արթուր Խաչատրյան
- Եթե դեսպան լինեի, ապա անպատիվ կհամարեի խորհդարանի նման ղեկավարի հետ ցանկացած շփում․ Արտակ Զաքարյան
- Սրանք զրոյացնում են իշխանազրկումից հետո Հայաստանում ապրելու իրենց հնարավորությունները․ Դերենիկ Մալխասյան
Քանի որ ինքս ականատես չեմ եղել միջադեպին, հիմնվում եմ մամուլում տարածված տեղեկությունների վրա` համաձայն որոնց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը իրեն դավաճան անվանած քաղաքացու դեմքին թքել է և ասել` «դավաճանը մայրդ է»։ Այս ամենը տեղի է ունեցել հանրային վայրում, ցերեկային ժամի և քաղաքացու ձեռքերը Սիմոնյանի թիկնապահների կողմից ոլորված լինելու պայմաններում։ Քրեական իրավունքի մասնագետ չլինելով` փորձեմ փոքրիկ վերլուծություն անել։
1. Ալեն Սիմոնյանը ցուցաբերել է հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք։ Այն դրսևորվել է անձին ստորացնելով։ Անձի դեմքին թքելը այլ կերպ, քան ստորացում հնարավոր չէ անվանել։ Բացի այդ, անձը գտնվել է անօգնական վիճակում, քանզի Սիմոնյանի թիկնապահները վերջինիս ձեռքերը ոլորած են եղել։ Այլ կերպ ասած՝ ՀՀ ԱԺ նախագահ Սիմոնյանը կատարել է խուլիգանություն։
2. Սիմոնյանի թիկնապահները անձի ձեռքերը ոլորելով` նրա կամքին հակառակ դիտավորյալ ֆիզիկական ներգործություն են գործադրել վերջինիս հանդեպ։
3. Եթե քրեական գործ է հարուցվում Մհեր Սահակյանի նկատմամբ, ապա առնվազն նույնը պետք է արվի Սիմոնյանի և նրա թիկնապահների դեպքում։
4. Ինչ վերաբերվում է քաղաքացու արարքին, ապա տվհալ պարագայում վերջինիս պատասխանատվության ենթարկելու հիմքեր չկան, քանի որ նրա արտահայտած միտքը հանդիսանում է գնահատողական դատողություն (value judgement)։ Այս մասով ասածս հիմնավորվում է նաև մի շարք ՄԻԵԴ նախադեպերով։ Բայց, եթե ամեն դեպքում Սիմոնյանին «դավաճան» անվանելու հիմքով պատասխանատվության ենթարկեն տվյալ քաղաքացուն, ապա առնվազն նույնը պիտի արվի Սիմոնյանի կողմից արված «դավաճանը մայրդ է» արտահայտության կապակցությամբ։