Սրանք զրոյացնում են իշխանազրկումից հետո Հայաստանում ապրելու իրենց հնարավորությունները․ Դերենիկ Մալխասյան
Այս թեմայով
- Ալեն Սիմոնյանին կրկին վիրահատում են
- Ու այս զազրելի արարքից հետո իշխանություններն էլի՞ են սփյուռքահայերին կոչ անելու գալ Հայաստան. Արթուր Խաչատրյան
- Եթե դեսպան լինեի, ապա անպատիվ կհամարեի խորհդարանի նման ղեկավարի հետ ցանկացած շփում․ Արտակ Զաքարյան
- Եթե քրեական գործ է հարուցվում Մհեր Սահակյանի նկատմամբ, ապա առնվազն նույնը պետք է արվի Ալեն Սիմոնյանի և նրա թիկնապահների դեպքում
Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Բարձր պաշտոն զբաղեցնող Սիմոնյան Ալենը Կասկադում հրամայել է իր թիկնապահներին, որ բռնեն իրեն դավաճան անվանած քաղաքացուն, որպեսզի ինքը թքի քաղաքացու աչքին։
Սրանք զրոյացնում են իշխանազրկումից հետո Հայաստանում ապրելու իրենց հնարավորությունները:
Նիկոլական իշխանությունը շատ լավ հասկանում է, որ իշխանությունից զրկվելուց հետո իրենք չեն կարողանալու Հայաստանում ապրել:
Այդ պատճառով նրանք պատրաստ են ամեն գնով իշխանությունը պահելուն, թեկուզ արյուն թափելով: Մյուս կողմից, եթե զգան, որ իշխանությունը կորցնելու վտանգ կա, չեմ զարմանա, որ գնան անգամ Հայաստան պետությունը լիկվիդացնելու ճանապարհով: