Վստահ ենք՝ Բաքուն լավ է հասկանում՝ ինչու է ՆԱՏՕ-ն ձգտում ամրապնդել իր դիրքերն Ադրբեջանում. Զախարովա
Մենք բազմիցս խոսել և մեր գնահատականն ենք տվել Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների և, ընդհանրապես, Արևմուտքի վարած քաղաքականությանը, դրանց թվում՝ կիզակետային երկրներին ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու և նրանց զենքի մատակարարման ընդլայնման փորձերը։ Դրա մասին սեպտեմբերի 11-ի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ելնում ենք նրանից, որ ոչ մեկը, ոչ մյուսը չեն նպաստում տարածաշրջանում կայունության և անվտանգության բարձրացմանը, այլ հանգեցնում են ճիշտ հակառակ հետևանքների։
Վստահ ենք՝ Բաքուն լավ է հասկանում՝ ինչու են Վաշինգտոնը և ՆԱՏՕ-ի նրանց դաշնակիցները ձգտում ամրապնդել իրենց դիրքերն Ադրբեջանում և ընդհանրապես Հարավային Կովկասում, և լիովին գնահատում են ագրեսիվ ռազմական դաշինքի հետ փոխգործակցության խորացման ռիսկերը։
Եվ հիշեցնենք, որ, իբրև կանոն, և կան բազում օրինակներ, այսպես կոչված համագործակցության հաստատման պատրվակով Միացյալ Նահանգների ներմուծումն ազգային անվտանգության ոլորտ, ի վերջո, հանգեցնում է ազգային ինքնիշխանության մասի կորստի և ներքաղաքական իրավիճակի ապակայունացման»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։


















































Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Հենրիխ Մխիթարյան. Երևանի փողոցներից մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Անկեղծ հարցազրույց (տեսանյու...
Բալիում սկանդալային պոռնոաստղին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. «Իրավունք»
Ռուսաստանում կործանվել է աշխարհի ամենամեծ տուրբապտուտակավոր օդանավը
Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի ամենավաղ ախտանիշը
Շարլիզ Թերոնը 50 տարեկանում 25 տարեկանի տեսք ունի. Հոլիվուդյան աստղի կատարյալ մաշկի գաղտնիքը
Գալյանը դեմ չէ, որ կառավարության նիստը սկսվի աղոթքով
Ովքեր են «դուրս մնալու» ՔՊ ցուցակից