Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել
Ուկրաինայի ամբողջ տարածքում գիշերն օդային տագնապ էր հայտարարվել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզներին։
Առցանց քարտեզների տվյալներով՝ օդային տագնապի ազդանշանն առաջինը հնչել է Պոլտավայի մարզում Մոսկվայի ժամանակով 01։37-ին (Երևանի ժամանակով՝ 02։37) և մոտ մեկ ժամում տարածվել նաև մյուս մարզերում, այդ թվում՝ Տերնոպոլի շրջանում։ Կիևում ու Կիևի մարզում օդային տագնապ է հայտարարվել մոտավոր ժամը 02։00-ին (Երևանի ժամանակով՝ 03։00)։
Ռուսաստանի զինված ուժերի ուկրաինական ենթակառուցվածքի վրա հարձակումները սկսվել են 2022 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ըստ Ռուսաստանի իշխանությունների, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Հարվածները հասցվում են ամբողջ երկրի էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին։


















































Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Հենրիխ Մխիթարյան. Երևանի փողոցներից մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Անկեղծ հարցազրույց (տեսանյու...
Բալիում սկանդալային պոռնոաստղին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. «Իրավունք»
Ռուսաստանում կործանվել է աշխարհի ամենամեծ տուրբապտուտակավոր օդանավը
Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի ամենավաղ ախտանիշը
Շարլիզ Թերոնը 50 տարեկանում 25 տարեկանի տեսք ունի. Հոլիվուդյան աստղի կատարյալ մաշկի գաղտնիքը
Գալյանը դեմ չէ, որ կառավարության նիստը սկսվի աղոթքով
Ովքեր են «դուրս մնալու» ՔՊ ցուցակից