Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Զելենսկին պատմել է՝ երբ ռազմական դրության մասին​​ օրենքն Ուկրաինայում կչեղարկվի և նախագահական ընտրություններ կանցկացվեն Իշխանության կգան նրանք, ովքեր կձերբազատվեն «ով բերեց Նիկոլին», «Նիկոլ՝ դավաճան, թուրք» արտահայտություններից USAID ղեկավարությունը աշխատակիցներին կարգադրել է ոչնչացնել փաստաթղթերը Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է այս շաբաթ բանակցել Պուտինի հետ Լավրովը մեկնաբանել է իրավիճակը Սիրիայում Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի զոհերի ընտանիքները բաց նամակով դիմել են ՀՀ կառավարությանը Գրենլանդիայում ամփոփվում են ընտրությունների առաջին արդյունքները Ամերիկացի քրիստոնյա առաջնորդների կոալիցիան դիմել է Թրամփին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող քրիստոնյա պատանդների ազատ արձակման համար ՌԴ-ն հրթիռային հարված է հասցրել Օդեսայի նավահանգստին. կան զոհեր Մեծ Բրիտանիան հայտարարում է Պուտինի հետ անձամբ հանդիպելու ԱՄՆ պատվիրակության մտադրության մասին Ուկրաինան համաձայնել է 30-օրյա հրադադարի մասին Միացյալ Նահանգների առաջարկին Հայտնաբերվել է Արագածի գագաթին ձնահյուսի տակ մնացած քաղաքացու մարմինը (տեսանյութ)

Փաշինյանի ընտրական նրբերանգները. «բորդյուր լիզելուց» մինչև «պադվալի առնետ»Զելենսկին պատմել է՝ երբ ռազմական դրության մասին​​ օրենքն Ուկրաինայում կչեղարկվի և նախագահական ընտրություններ կանցկացվենԻնչու՞ է շարունակաբար թեժանում «Դոմուսի» հրդեհի թեմանՀայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հեռանկարները Ռուսաստանի հետ կապողների թիվն ավելացել է, ԵՄ-ի հետ հույս կապողներինը՝ նվազելՎարչական պատասխանատվություն՝ հրագործական արտադրատեսակներ օգտագործելու համարԻշխանության կգան նրանք, ովքեր կձերբազատվեն «ով բերեց Նիկոլին», «Նիկոլ՝ դավաճան, թուրք» արտահայտություններից Ով ասում է, որ ես Գյումրին թալանել եմ, նա սրբապիղծ է. ի՞նչ է եղել, որ ինչ թալանեինք. Վարդան ՂուկասյանՀնդկաստանում վագրը հոշոտել է քնած հովվինԱՄՆ Կոնգրեսն Ալիևի ինքնաթիռի համար շարժիչի մասերի արտահանման արգելքի մասին օրինագիծ կներկայացնիUSAID ղեկավարությունը աշխատակիցներին կարգադրել է ոչնչացնել փաստաթղթերըԱդրբեջանում հուլիսից կարգելվեն մերձավոր բարեկամների միջև ամուսնություններըԻնչի մասին են խոսել Պուտինն ու Բայդենը Ժնևում կայացած հանդիպմանըՔաղաքացին հարվածել է «Արմենիա» ԲԿ-ի պոլիկլինիկայի ղեկավարի տեղակալին․ մանրամասներԻսպանացի արշավորդը պատմել է՝ ինչպես են Արագածում մնացել ձնահյուսի տակ ու 400 մետր ցած գլորվելՄասկը խոսել է Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների մասին«Автотор» գործարանը հավաքում է BMW մեքենաների խմբաքանակԹրամփը հայտարարել է, որ ակնկալում է այս շաբաթ բանակցել Պուտինի հետԼավրովը մեկնաբանել է իրավիճակը ՍիրիայումՍտեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի զոհերի ընտանիքները բաց նամակով դիմել են ՀՀ կառավարությանըՍաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկմանՌաբբիները նամակ են հղել Թրամփին՝ կոչ անելով Ադրբեջանին ներառել «Աբրահամի համաձայնագրում»Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներն ազատ են արձակվել«Zhongtong»-ի վարորդը փակել է ավտոբուսի դռները, ինչի հետևանքով 65-ամյա ուղևորը մնացել է դռների արանքում․ նրան տեղափոխել են հիվանդանոցԳրենլանդիայում ամփոփվում են ընտրությունների առաջին արդյունքներըՌԴ-ն ստուգողական թեստ է պատրաստել Փաշինյանի համարԱմերիկացի քրիստոնյա առաջնորդների կոալիցիան դիմել է Թրամփին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող քրիստոնյա պատանդների ազատ արձակման համարՌԴ-ն հրթիռային հարված է հասցրել Օդեսայի նավահանգստին. կան զոհերՄեծ Բրիտանիան հայտարարում է Պուտինի հետ անձամբ հանդիպելու ԱՄՆ պատվիրակության մտադրության մասինՈւկրաինան համաձայնել է 30-օրյա հրադադարի մասին Միացյալ Նահանգների առաջարկինՀայտնաբերվել է Արագածի գագաթին ձնահյուսի տակ մնացած քաղաքացու մարմինը (տեսանյութ)Օրվա խորհուրդ Լեհաստանում ձերբակալվել է 56 մարդու երիկամ վաճառելու մեջ մեղադրվող ուկրաինուհին. տուժածների մեջ հայեր էլ կանՉեմպիոնների լիգա․ օրվա հանդիպումներըԱռաջիկա օրերի եղանակային կանխատեսումներՈստիկանական հատուկ օպերացիա՝ Երևանում. ասֆալտին են «փռվել» Սուքիասյանի անվտանգության աշխատակիցներըՍիրիայում ապրող հայերը կանգնած են կյանքին ու ժառանգությանը սպառնացող վտանքի առջև. Երուսաղեմի հայոց պատրիարքությունԵղիշե Կիրակոսյանի ազատումը Ադրբեջանի պահանջո՞վՏնտեսական ազատությամբ Հայաստանի դիրքը վատթարացել է 10 հորիզոնականով. թվեր Ի՞նչ է ասել Փաշինյանը թուրք լրագրողներինԳնացքի բախումից տուժած երեխաներից մեկը 6 օր անց գիտակցության է եկել և ճանաչել հորաքրոջըԱդրբեջանը քանդել է նաև Արցախի Կառավարության շենքըԹուլանալ և հաճույք ստանալ. Փաշինյանի հորդոը՝ ՔՊ-ականներինԻ՞նչ պահանջներ են ներկայացվել «Դոմուս»-ին մինչեւ մեծ հրդեհը. մութ կետերԴատախազությունը պահանջում է կրկին կալանավորել Ռուստամ Ստեփանյանին՝ «Չաղ Ռուստամին», և Աշոտ ԿյուրեղյանինԿանադայի նախկին վարչապետը Համայնքների պալատից հեռանալիս իր հետ տարել է աթոռըԿարո՞ղ է Բեննու աստերոիդը բախվել ԵրկրինԵս և իմ եղբայր Ալիևը քննարկել ենք Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները. ԷրդողանԼրատվամիջոցները նշել են Ուկրաինայի նպատակը ԱՄՆ-ի հետ բանակցություններումԵԱՀԿ-ի նպատակներն ու սկզբունքները կոպտորեն խախտվում են. ԼավրովԵվրոպայում հայտարարել են՝ Ղրիմն ու Դոնբասը կմնան ռուսական վերահսկողության տակ
Մշակույթ

Օկուպացված Շուշիում ադրբեջանցի վանդալների՝ հայկական մշակութային ժառանգության իսլամացման նոր փորձերը

Monument Watch-ը ահազանգում է․

Մայիսի 11-ին Շուշիում ստորագրվել է Հեյդար Ալիևի Հիմնադրամի և ISESCO-ի միջև համագործակցության հուշագիր, որը նախատեսում է մշակույթի, գիտության և կրթության ոլորտում փորձի փոխանակում նոր տեխնոլոգիաների մշակում, ինչպես նաև համատեղ նախագծերի իրականացում։

Հիշեցնենք, որ ISESCO-ն Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) մասնագիտացված ճյուղն է, որն զբաղվում է իսլամական կրթական, գիտական և մշակութային հարցերով՝ նպատակ ունենալով ամրապնդել կապերը իսլամական ազգերի միջև և խթանել կայուն զարգացումն այդ բնագավառներում:

Նմանատիպ հուշագրերն ու պայմանագրերը Շուշիի իսլամացման գլոբալ ծրագրի մի մասն են կազմում։ Դեռևս 2021 թվականից Ադրբեջանի մշակույթի նախարարության մամլո ծառայության հավաստմամբ, Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությանը փաստաթղթեր է ներկայացրել հայկական պատմական Շուշի քաղաքը (44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք) «ՅՈՒՆԵՍԿՕ-ի ստեղծարար քաղաքների ցանցում» ընդգրկելու համար։ Իսկ նախարար Անար Քերիմովին 2021 թ. սեպտեմբերի 17-ին Խիվա (Ուզբեկստան) քաղաքում տեղի ունեցած թյուրք նախարարների միջազգային 38-րդ հանդիպմանը հաստատել է, որ Բաքուն պատրաստվում է 2023 թվականին Շուշին հռչակել «Թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»՝ ակտիվացնելով կապերը թյուրք ժողովուրդների ընդհանուր մշակույթի զարգացմամբ զբաղվող «TURKSOY» միջազգային կազմակերպության հետ։ Բացի դա, 2021-2022 թթ. օկուպացված Շուշիում տեղի են ունեցել տարբեր բնույթի համաժողովներ, որոնք քաղաքի պատմական, մշակութային կերպարը նենգափոխելու և գործընթացը միջազգայնորեն ամրագրելու, քաղաքը միջազգային հանրությանը և կազմակերպություններին որպես զուտ ադրբեջանական ներկայացնելու և այդ ամենն օրինականացնելու նպատակ էին հետապնդում։

 

Այս միտումներն ակնհայտ են ներկայացված բոլոր ծրագրերում ու ելույթներում, որոնցում Շուշին ներկայացվում է բացառապես որպես ադրբեջանական և թյուրքական բնակավայր՝ բացարձակ լռության մատնելով Շուշի քաղաքի հայկական մշակութային հարուստ ժառանգությունը, պատմական անցյալն ու բազմաթիվ հուշարձանների գոյությունը: Ի մասնավորի՝ 2022 թ. հոկտեմբերի 21-ին Բաքվում տեղի է ունեցել Թյուրքական պետությունների կազմակերպության հոգևոր առաջնորդների երրորդ համաժողովը՝ «Թյուրք-իսլամական ժառանգության հարստությունը և դրա նշանակությունը արդի խնդիրների լուծման համատեքստում» թեմայով, որի նախօրեին՝ հոկտեմբերի 20-ին, Շուշիում կնքվել է փաստաթուղթ, և հիմք դրվել Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության մահմեդական վարչությունների ղեկավարների խորհրդի ստեղծմանը։ Ուշագրավ է, որ համաձայնագրում կա մշակութային արժեքների վերականգնման հարցերում թյուրք գործընկերների հետ պայմանավորվածության մասին մատնանշում, համաձայն որի՝ հայկական օկուպացիայի ընթացքում վնասված մահմեդական ժառանգության վերականգնման ծրագրերում պետք է ապավինեն միացյալ օգնությանը:

Մեր արձագանքը

Հայ մշակույթի կարևորագույն կենտրոն հանդիսացող պատմական Շուշի քաղաքի հռչակումը որպես ադրբեջանական ակնհայտորեն ոտնահարում է քաղաքի պատմության, վերջինիս իսկության և ամբողջականության հիմնարար սկզբունքները:

Յուրացման քաղաքականությունն իրավական տեսանկյունից Ադրբեջանը խախտում է խախտում է 2001 թ. «Մշակութային բազմազանության պաշտպանության մասին» և 2005 թ. «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիաների դրույթները, որոնց անդամ է։ Խախտվում է նաև Շուշիի հայ հանրույթի մշակույթի իրավունքը, որն ամրագրված է 1966 թ. «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի» 15-րդ հոդվածով։ Այն երաշխավորում է յուրաքանչյուրի` մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը։ 2007 թ. «Մշակութային իրավունքների Ֆրիբուրգի հռչակագիրը» ևս սահմանում է նման իրավասություն՝ մշակութային իրավունքները համարելով ինքնության դրսևորման, տարբեր մշակութային ռեսուրսներից և գիտելիքից օգտվելու հնարավորություն։ Բացի դրանցից՝ Ֆարոյի 2005 թ. «Մշակութային ժառանգությունը հասարակության համար» կոնվենցիան ևս պարունակում է դրույթներ մշակութային ժառանգության իրավունքի վերաբերյալ:

Քաղաքի ինքնության օտարումը, ժառանգության գործառույթի փոփոխությունները ենթադրում են զգալի վնաս ժառանգության ոչ նյութական բաղադրիչներին, ինչպիսիք են տվյալ ժառանգության վերաբերյալ գիտելիքն ու պատմությունը, որոնք դրան իմաստ ու արժեք են հաղորդում։