Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տրանսպորտի թանկացումը մեկ ամսով կհետաձգվի Եթե ​​Զելենսկին ապաստան խնդրի, Ռուսաստանը չի մերժի․ Պուտին Դավիթ Բաբայանի գործը հասել է դատարան Աբխազիայի խորհրդարանի մոտ կրակոցներ են հնչել․ տուժել է երկու պատգամավոր 895 միլիարդ դոլար. ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է 2025-ի պաշտպանական բյուջեն «Մենք քայլեր ենք ձեռնարկում». ԱՄՆ պետդեպի խոսնակը՝ Ռուբեն Վարդանյանի եւ մյուս հայ գերիների մասին Մենք դանդաղում ենք կապիտալի շուկայի զարգացման հարցում. Մհեր Գրիգորյան Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ. Արևմտյան երկրները փորձում են Հայաստանին ներքաշել իրենց ազդեցության գոտի Բաքուն եւ Երեւանը ընթանում են հարաբերությունների կարգավորման ուղղությամբ այդ թվում ՌԴ-ի շնորհիվ. Գերասիմով Ինչ առաջարկներ է արել Երեւանը Բաքվին. «Ես տեղյակ եմ, բայց չէի ուզենա բացել բովանդակությունը». Մհեր Գրիգորյան Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կվերսկսի իր աշխատանքները․ ԱԳՆ Ռուսաստանը Հայաստանի ապրանքաշրջանառության մեջ առաջին տեղն է զբաղեցնում. ՌԴ վարչապետ

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ, կան զոհեր ու տուժածներԱյսօր ձմեռային արևադարձի օրն է. Գագիկ ՍուրենյանԵրևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձելԱրցախի խորհրդարանը չլուծարելու ճանապարհ են գտելԿոռուպցիոն բացահայտումները շարունակվում ենԿառավարությանը ևս 30 օր է պետք՝ պարզելու համար, թե ո՞վ է թույլ տվել կառավարության շենքում Աննա Հակոբյանի՝ «մոդելային» նկարահանումներըՏրանսպորտի թանկացումը մեկ ամսով կհետաձգվիԲանակի ողնաշարը քանդելու հերթական քայլըՊետական պարտքն այս տարվա 10 ամիսներին աճել է 6,7 տոկոսով․ Թադևոս ԱվետիսյանՖրանսիան արձագանքել է Ալիևի թշնամական ելույթինԿԳՄՍՆ-ից դպրոցների տնօրեններին հրահանգել են չտրամադրել տարեվերջյան հավելավճարները․ պատգամավորՄիացյալ Նահանգները սուր քննադատության է ենթարկել ԱդրբեջանինՀայտնի են 2025 թվականի հունվար ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըLay's չիպսերը հետ են կանչվել ԱՄՆ-ից՝ «մահացու ալերգիայի վտանգի» պատճառովԵրևանի Իսակովի պողոտայում բախվել են «Mitsubishi»-ն և «Nissan»-ը․ կա տուժածԾիծեռնակաբերդի խճուղում այրվել են վագոն-տնակներԿատաղի գոտեմարտ ծովափին. քաղցած շնաձուկը հոշոտում է հսկայական կոկորդիլոսինԱրագածոտնի մարզում «Toyota»-ն բախվել է գազատար խողովակներին և հայտնվել առվակում2025 թվականի կանխատեսում. վտանգավոր ժամանակաշրջաններ, տարվա հաջողակները, առողջությունԽոշոր վթար Երևանում. բախվել է 3 մեքենա, 1-ը կողաշրջվել էՇենգավիթի ոստիկանները հայտնաբերել են մոտ 9 կգ թմրամիջոց ու ատրճանակի փամփուշտներՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենաԲժիշկը հորդորել է շաքարը չդեմոնիզացնել, և խորհուրդ տվել, թե երբ ուտել քաղցրեղենՄխիթարյանի տրանսֆերային արժեքը փոփոխվել է․ Ա Սերիայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստներըԵգիպտոսում հնագետները գունագեղ փորագրություններով և ոսկուց 13 լեզուներով հնագույն դամբարան են հայտնաբերելԳեղաշեն գյուղի տներից մեկի բակում այրվում է խոշոր չափի անասնակերՀայտնի է տարվա լավագույն թենիսիստուհին՝ երկրպագուների վարկածովԶելենսկին Պուտինի խոսքերից հետո ասել է, որ Ուկրաինան չի երկարաձգի իր տարածքով դեպի Եվրոպա գազի տարանցումըՓաշինյանը ՀՀ-ն դարձնում է Ստամբուլի հայկական համայնքի կարգավիճակի «սուբյեկտ»․ Էդուարդ ՇարմազանովԱշխարհում տեղի ունեցող փոփոխությունները անխուսափելիորեն մտնելու են արժեքային և քաղաքակրթական դաշտ․ Արա ՊողոսյանԵկել էր իմ համերգին, ծափ էր տալիս, ուրախանում էրՄուրացան հիվանդանոցում 14-տարեկան աղջիկ երեխա է մահացելՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Աշոցք-Բավրա ճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույցՊուտինը կարծում է, որ իր որոշումներով ոչ միայն փրկել է Ռուսաստանը. մենք հետ քաշվեցինք անդունդի եզրիցԳեներալ Կիրիլովի սպանության մեջ կասկածվողին ահաբեկչության մեղադրանք է առաջադրվելՏարոն Չախոյանը ստախոս է. Թագուհի Թովմասյան«Նոա»-ն գոլառատ խաղում պարտվեց «Բաչկա Տոպոլա»-ինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ռոստովի մարզում տեղակայված «Կամենսկի» քիմկոմբինատի վրա ATACMS և Storm Shadow հրթիռային հարձակման մասին«Օրենքով գողերի» ցուցակ ունե՞ք և ինչպես եք նրանց դեմ պայքարելու». Հարց Սրբուհի ԳալյանինՕդի ջերմաստիճանը կնվազի մինչև 6 աստիճանովԵվրոպական խորհրդարանն ընդունել է Ադրբեջանին դատապարտող հերթական բանաձևըԱննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը գաղտնի են պահում1,2 տրիլիոն դրամ` Ակադեմիական քաղաքի համար, իսկ ծրագրված ջրամբարներն այդպես էլ չեն կառուցվումԻշխանությունը փոշմանել է ու նոր գրասենյակ չի տեղափոխվիԴատախազությունը Գոռ Վարդանյանի ֆիլմի ձեռքը կրակն է ընկելԱՄՆ-ը շուտով կարող է հարձակվել Իրանի վրա. ԽաչիկյանՔՊ-ում իրար դեմ են դուրս եկել, ինքնաոչնչացման գործընթաց է սկսվելՓաշինյանին փոխանցել են, որ Արփին էլ անմեղ «աղավնի» չէԵթե ​​Զելենսկին ապաստան խնդրի, Ռուսաստանը չի մերժի․ ՊուտինԻ՞նչ եք վեր ընկնում ձեր սենյակներում. Փաշինյանը թիմակիցներին հրահանգել է մարզային ակտիվ այցելություններ կազմակերպել
Հայաստան

Գյումրիում պարեկը հարվածել է քաղաքացուն

Գյումրիում պարեկների և քաղաքացու միջև հերթական միջադաեպն է գրանցվել, որը դարձյալ ավարտվել է պարեկային ծառայողի կողմից քաղաքացու նկատմամբ բռնության դրսևորմամբ, հայտնում է Mediahub-ը՝ հավելելով՝ Գյումրու պարեկները հաճախ են իրենց կոպիտ ու բռի վարքով հայտնվում սկանդալների ու միջադեպերի կենտրոնում, քանի որ քաղաքացիների հետ քաղաքավարի վարվեցողության տարրական կանոնների չեն տիրապետում։

Գյումրու բնակիչ Գոռ Թորոսյանը լրատվամիջոցն պատմել է, որ նոյեմբերի 15-ին Գյումրու Վարդանանց հրապարակում պարեկային ծառայողը կանգնեցնում է իր մեքենան ու տուգանում նրա համար, որ առջևի նստարանին մեծահասակի հետ նստած է եղել նաև երեխա։ Գոռը համաձայնում է, որ խախտում է կատարել և չի առարկում վարչական ակտի դեմ։ Սակայն, երբ նստում են մեքենաները, որ հեռանան, նկատում է, որ պարեկային ծառայողն ինքը նույնպես խախտում է թույլ տալիս։ Մեքենան վարելիս խոսում է հեռախոսով և ամրակապված չէ։

«Հետևից գնացի, նշան տվեցի, որ կանգնի։ Կանգնեց։ Պարեկին ասացի՝ «հարգելի պարեկ, Դուք էլ եք խախտել երթևեկության կանոնները՝ ամրակապված չեք եղել և հեռախոսով եք խոսել, եթե ինձ տուգանում եք, խնդրում եմ՝ ձեզ համար էլ արձանագրություն կազմեք»։ Բառացի չեմ հիշում, բայց մոտավոր ասաց՝ «ես ոստիկան եմ, եթե էս համազգեստն է հագս, ես կարող եմ անել, ես իրավունք ունեմ» և այլն։ Ասացի՝ «իրավունք չունեք, հատուկ ծառայություն պիտի կատարեք, որ էդ ամեն ինչից չօգտվեք, եթե հատուկ ծառայություն չեք կատարում, ուրեմն պարտավոր եք օգտվել»։ Ավելի վորդովվելով՝ սկսեց խոսել, հեռախոսս հանեցի ու մեքենայի բորտը նկարեցի, իրեն փորձեցի նկարել՝ վրդովվեց, հարվածեց ձեռքիս։ Ասել եմ՝ «ա՛յ տղա, մի՛ հարվածիր» կամ «ա՛յ տղա, հանգստացի՛ր», «այ տղա»-ով եմ դիմել իրեն, մի խոսքով։ Ինքը դրանից ավելի ոգևորվեց, եկավ նորից հրեց, հեռախոսս քաշեց, ուզեց վերցնել կամ գցել գետնին, ու տեսնելով, որ ես նորից շարունակում եմ պնդել իմ ասածն ու նկարել իրեն, փորձեց ձեռքս ոլորել ու ձերբակալել։ Մեքենային դեմ տվեց, ոչ մի դիմադրություն ցույց չեմ տվել, որովհետև գիտեմ օրենքը, որ ոստիկանին չի կարելի դիմադրություն ցույց տալ»,- պատմել է Գոռ Թորոսյանը՝ նշելով, որ ոստիկանի գործողությունների հետևանքով վնասվել է իր ձեռքը։

Հետո մոտեցել է տվյալ պարեկային ծառայողի ուղեկից մյուս պարեկը՝ փորձելով բաժանել կողմերին և հանդարտեցնել իրավիճակը։ Ապա աղմուկի վրա պարեկային ծառայության մեկ այլ խումբ է մոտեցել ու փորձել հանգստացնել իրենց, Գոռին ասել են՝ «կներեք, մենք իր հետ կխոսենք, ոչինչ»։ Նույնիսկ երեխային են փորձել հանգստացնել, քանի որ այդ քաշքշոցից երեխան վախեցել էր։ Դրանից հետո Գոռը դիմել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ հետազոտել են ձեռքի վնասվածքը ու թեև լուրջ վնասվածք չեն հայտնաբերել, բայց ուժեղ ցավեր է ունեցել, շարժել չի կարողացել, և բժիշկը դեղեր է նշանակել ու ցուցումներ տվել։ Դեպքի առթիվ Գոռ Թորոսյանը ոստիկանական առցանց հարթակում բողոք է գրել միջադեպի հետ կապված, որ տրամադրեն իր նկատմամբ բռնություն գործադրած պարեկային ծառայողին ամրակցված տեսախցիկի ձայնագրությունը, քանի որ իր հեռախոսով նկարածը ամբողջականը չէ՝ կեսից անջատվել է։

Երեկ Պարեկային ծառայության ղեկավար Արթուր Խուդինյանի անունից պատասխան է ուղարկվել քաղաքացուն, որտեղ թվարկել են օրենքի կետերը, թե որ դեպքերում ոստիկանն իրավունք ունի վարելու ընթացքում հեռախոսով խոսել, չամրակապված երթևեկել և այլն, իսկ տեսաձայնագրությունը տրամադրելու մասով էլ նշել են, թե չեն կարող՝ տեխնիկական պատճառներով։ Թե ինչ տեխնիկական պատճառների մասին է խոսքը, Խուդինյանի պատասխանում նշված չէ։

Պարեկային ծառայողները թեև մշտապես հայտարարում են, թե իրենց հագուստին ամրակցված տեսախցիկը պարտադիր ձայնագրում է իրենց խոսակցությունը։ Սակայն ինքներս էլ ականատես ենք եղել, որ հարկ եղած դեպքում նրանք, ըստ ցանկության և նպատակահարմարության՝ նաև անջատում են տեսախցիկը, որ «ավելի անկաշկանդ շփվեն» քաղքացիների հետ։ Հավանաբար, սա ևս այդ դեպքերից է եղել, դրա համար էլ «տեխնիկական պատճառներով» Արթուր Խուդինյանը չի կարողացել տրամադրել տեսաձայնագրությունը։

Գոռ Թորոսյանը MediaHub-ին տրամադրել է նաև իր հեռախոսով տեսաձայնագրած կադրերն ու մի քանի լուսանկար պարեկային ծառայողից, որի անունը Դավիթ Իկիլիկյան է, և նրա վարած Toyota Fortuner ոստիկանական մեքենայի բորտի համարը՝ 2072: