Իսրայելի բանակը հայտարարել է՝ հրադադարից անմիջապես հետո վերսկսելու է հարձակումը «ՀԱՄԱՍ»-ի վրա
Իսրայելի պաշտպանության բանակը հրադադարի ավարտից անմիջապես հետո կվերսկսի ռազմական գործողությունները պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ, հայտարարել է Իսրայելի Գլխավոր շտաբի ղեկավար Հերզի Հալևին։
«Մենք մտադիր չենք, չենք ուզում և պատրաստ չենք դադարեցնել այս ջանքերը, քանի դեռ չենք վերադարձրել բոլոր պատանդներին։ Մեր բարոյական պարտքն է վերադարձնել նրանց։ Հրադադարի ավարտից անմիջապես հետո կվերադառնանք հարվածներին Գազայում: Մենք ամեն ինչ կանենք ՀԱՄԱՍ-ը վերացնելու համար, ինչպես նաև ուժեղ ճնշում կգործադրենք որքան հնարավոր է շատ պատանդների վերադարձի համար»,-ասել է նա։