Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տրանսպորտի թանկացումը մեկ ամսով կհետաձգվի Եթե ​​Զելենսկին ապաստան խնդրի, Ռուսաստանը չի մերժի․ Պուտին Դավիթ Բաբայանի գործը հասել է դատարան Աբխազիայի խորհրդարանի մոտ կրակոցներ են հնչել․ տուժել է երկու պատգամավոր 895 միլիարդ դոլար. ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է 2025-ի պաշտպանական բյուջեն «Մենք քայլեր ենք ձեռնարկում». ԱՄՆ պետդեպի խոսնակը՝ Ռուբեն Վարդանյանի եւ մյուս հայ գերիների մասին Մենք դանդաղում ենք կապիտալի շուկայի զարգացման հարցում. Մհեր Գրիգորյան Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ. Արևմտյան երկրները փորձում են Հայաստանին ներքաշել իրենց ազդեցության գոտի Բաքուն եւ Երեւանը ընթանում են հարաբերությունների կարգավորման ուղղությամբ այդ թվում ՌԴ-ի շնորհիվ. Գերասիմով Ինչ առաջարկներ է արել Երեւանը Բաքվին. «Ես տեղյակ եմ, բայց չէի ուզենա բացել բովանդակությունը». Մհեր Գրիգորյան Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կվերսկսի իր աշխատանքները․ ԱԳՆ Ռուսաստանը Հայաստանի ապրանքաշրջանառության մեջ առաջին տեղն է զբաղեցնում. ՌԴ վարչապետ

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ, կան զոհեր ու տուժածներԱյսօր ձմեռային արևադարձի օրն է. Գագիկ ՍուրենյանԵրևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձելԱրցախի խորհրդարանը չլուծարելու ճանապարհ են գտելԿոռուպցիոն բացահայտումները շարունակվում ենԿառավարությանը ևս 30 օր է պետք՝ պարզելու համար, թե ո՞վ է թույլ տվել կառավարության շենքում Աննա Հակոբյանի՝ «մոդելային» նկարահանումներըՏրանսպորտի թանկացումը մեկ ամսով կհետաձգվիԲանակի ողնաշարը քանդելու հերթական քայլըՊետական պարտքն այս տարվա 10 ամիսներին աճել է 6,7 տոկոսով․ Թադևոս ԱվետիսյանՖրանսիան արձագանքել է Ալիևի թշնամական ելույթինԿԳՄՍՆ-ից դպրոցների տնօրեններին հրահանգել են չտրամադրել տարեվերջյան հավելավճարները․ պատգամավորՄիացյալ Նահանգները սուր քննադատության է ենթարկել ԱդրբեջանինՀայտնի են 2025 թվականի հունվար ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըLay's չիպսերը հետ են կանչվել ԱՄՆ-ից՝ «մահացու ալերգիայի վտանգի» պատճառովԵրևանի Իսակովի պողոտայում բախվել են «Mitsubishi»-ն և «Nissan»-ը․ կա տուժածԾիծեռնակաբերդի խճուղում այրվել են վագոն-տնակներԿատաղի գոտեմարտ ծովափին. քաղցած շնաձուկը հոշոտում է հսկայական կոկորդիլոսինԱրագածոտնի մարզում «Toyota»-ն բախվել է գազատար խողովակներին և հայտնվել առվակում2025 թվականի կանխատեսում. վտանգավոր ժամանակաշրջաններ, տարվա հաջողակները, առողջությունԽոշոր վթար Երևանում. բախվել է 3 մեքենա, 1-ը կողաշրջվել էՇենգավիթի ոստիկանները հայտնաբերել են մոտ 9 կգ թմրամիջոց ու ատրճանակի փամփուշտներՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենաԲժիշկը հորդորել է շաքարը չդեմոնիզացնել, և խորհուրդ տվել, թե երբ ուտել քաղցրեղենՄխիթարյանի տրանսֆերային արժեքը փոփոխվել է․ Ա Սերիայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստներըԵգիպտոսում հնագետները գունագեղ փորագրություններով և ոսկուց 13 լեզուներով հնագույն դամբարան են հայտնաբերելԳեղաշեն գյուղի տներից մեկի բակում այրվում է խոշոր չափի անասնակերՀայտնի է տարվա լավագույն թենիսիստուհին՝ երկրպագուների վարկածովԶելենսկին Պուտինի խոսքերից հետո ասել է, որ Ուկրաինան չի երկարաձգի իր տարածքով դեպի Եվրոպա գազի տարանցումըՓաշինյանը ՀՀ-ն դարձնում է Ստամբուլի հայկական համայնքի կարգավիճակի «սուբյեկտ»․ Էդուարդ ՇարմազանովԱշխարհում տեղի ունեցող փոփոխությունները անխուսափելիորեն մտնելու են արժեքային և քաղաքակրթական դաշտ․ Արա ՊողոսյանԵկել էր իմ համերգին, ծափ էր տալիս, ուրախանում էրՄուրացան հիվանդանոցում 14-տարեկան աղջիկ երեխա է մահացելՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Աշոցք-Բավրա ճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույցՊուտինը կարծում է, որ իր որոշումներով ոչ միայն փրկել է Ռուսաստանը. մենք հետ քաշվեցինք անդունդի եզրիցԳեներալ Կիրիլովի սպանության մեջ կասկածվողին ահաբեկչության մեղադրանք է առաջադրվելՏարոն Չախոյանը ստախոս է. Թագուհի Թովմասյան«Նոա»-ն գոլառատ խաղում պարտվեց «Բաչկա Տոպոլա»-ինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ռոստովի մարզում տեղակայված «Կամենսկի» քիմկոմբինատի վրա ATACMS և Storm Shadow հրթիռային հարձակման մասին«Օրենքով գողերի» ցուցակ ունե՞ք և ինչպես եք նրանց դեմ պայքարելու». Հարց Սրբուհի ԳալյանինՕդի ջերմաստիճանը կնվազի մինչև 6 աստիճանովԵվրոպական խորհրդարանն ընդունել է Ադրբեջանին դատապարտող հերթական բանաձևըԱննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը գաղտնի են պահում1,2 տրիլիոն դրամ` Ակադեմիական քաղաքի համար, իսկ ծրագրված ջրամբարներն այդպես էլ չեն կառուցվումԻշխանությունը փոշմանել է ու նոր գրասենյակ չի տեղափոխվիԴատախազությունը Գոռ Վարդանյանի ֆիլմի ձեռքը կրակն է ընկելԱՄՆ-ը շուտով կարող է հարձակվել Իրանի վրա. ԽաչիկյանՔՊ-ում իրար դեմ են դուրս եկել, ինքնաոչնչացման գործընթաց է սկսվելՓաշինյանին փոխանցել են, որ Արփին էլ անմեղ «աղավնի» չէԵթե ​​Զելենսկին ապաստան խնդրի, Ռուսաստանը չի մերժի․ ՊուտինԻ՞նչ եք վեր ընկնում ձեր սենյակներում. Փաշինյանը թիմակիցներին հրահանգել է մարզային ակտիվ այցելություններ կազմակերպել
Հայաստան

Ովքեր են Վահան Քերոբյանի հայտարարած ներդրողները Երասխում

Հետքը գրում է. Արարատի մարզի Երասխ գյուղում կառուցվում է մետալուրգիական գործարան, որտեղ կվերամշակվեն և կարտադրվեն սև մետաղներ, ամրաններ, անկյունակներ և խողովակներ։ Օրեր առաջ գործարանի մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Երասխում կառուցվում է 70 մլն ԱՄՆ դոլար ներդրմամբ խոշոր հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան։ Զրոյից։ Արտադրամասը 30 մ բարձրությամբ ու 16 500 քմ մակերեսով շենք է, որտեղ տարեկան թողարկվելու է 180 000 տոննա արտադրանք։ Արդեն աշխատում են 200 մարդ, գործարկելուց հետո կաշխատի 1000»,- գրել է նախարարը։

Երասխում կառուցվող գործարանի մասին «Հետք»-ը գրել է դեռևս 2022 թվականի նոյեմբերին։ Այդ ժամանակ հայտնի դարձավ, որ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի դուստրը ԱՄՆ քաղաքացի հանդիսացող հնդիկ գործարարի հետ սև մետաղի ջարդոն է վերամշակելու Հայաստան-Նախիջևան սահմանին:

Էկոնոմիկայի նախարարությունից հաստատեցին, որ խոսքը նույն գորածարանի մասին է։ Այն կառուցող ընկերության բաժնետերի ցանկում փոփոխություն է գրանցվել, սակայն «վերջնական» սեփականատերերը, ըստ ընկերությունից ստացված տվյալների, կրկին նույն գործարարն է՝ ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգհ Կանգը և այս անգամ՝ արդեն Վազգեն Սարգսյանի եղբոր փեսան։

Երասխում մետալուրգիական գորածարանը կառուցում է «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն։

Ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականի հուլիսին։ Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ ընկերության 50% բաժնեմասը ներկայում պատկանում է ԱՄՆ-ում գրանցված «Սիէսի գլոբալ ինվեսթմենթս» ՍՊԸ-ին, մյուս 50%-ը՝ կրկին ԱՄՆ-ում գրանցված «Վիրտուալ ֆոնդինգ» ՍՊԸ-ին։

Այս երկու ընկերությունները «Ջի Թի Բի Սթիլ»-ի բաժնետերերն են այս տարվա մայիսից (2023-05-05)։

«Ջի Թի Բի Սթիլ» ընկերությունից մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են, որ ընկերության բաժնետեր հանդիսացող «Սիէսի գլոբալ ինվեսթմենթս»-ի սեփականատերը ԱՄՆ քաղաքացի Բոբբի Կանգն է։

Իսկ մյուս բաժնետեր հանդիսացող «Վիրտուալ ֆոնդինգ» ընկերության սեփականատերը ՀՀ քաղաքացի Գրիգոր Տեր-Ղազարյանն է։ Նա սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է, Նոնո Սարգսյանի ամուսինը։

Մինչ այս տարվա մայիսը՝ «Ջի Թի Բի Սթիլ»-ի 100% բաժնետերը եղել է Հայաստանում գրանցված «Ջի Թի Բի Հոլդինգս» ՍՊԸ-ն, որը պատկանում է Նոնո Սարգսյանին և գործարար Բոբբի Կանգին, որն ըստ համացանցում եղած տեղեկությունների՝ ազգությամբ հնդիկ է։

Էկոնոմիկայի նախարարություն. «Ընկերությունն անցել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման բոլոր փուլերը»

Շրջակա միջավայրի նախարարության կայքում մի քանի անգամ հրապարակվել է «Ջի Թի Բի սթիլ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Երասխ գյուղում նախատեսվող ենթակայանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն։

Հաշվետվություններում նշվում է, որ տարածքը գտվում է սահմանագոտում, Նախիջևանի սահմանից մոտ 800 մ հեռավորության վրա։ Նախկինում օգտագործվել է որպես պահեստարան։

Այս տարածքում, ըստ ընկերության հաշվետվությունների, բացակայում է կենդանական և բուսական աշխարհը, հողի բերրի շերտը, մոտակայքում չկան պատմական հուշարձաններ ու բնության պահպանվող տարածքներ։

«Փաստացի երկաթի ջարդոնի տոննան 40 000 - 45 000դր վաճառում ենք արտերկրներին և նրանցից 9-10 անգամ ավել գնով գնում պատրաստի ապրանք։ Հետևաբար, անհրաժեշտ է երկրի ներսում զարգացնել սեփական եկրորդական հումքի օգտագործումը, ինչը թույլ կտա ստեղծել հանրապետությունում լրացուցիչ աշխատատեղեր, ավելացնել ուղղակի և անուղղակի մուտքերը բյուջե, մրցակցության հաշվին նվազացնել տվյալ արտադրանքի գները տեղական շուկայում»,- նշված է այս տարվա հունվարին հրապարակված հաշվետվության մեջ։

Գործարանի համար հումք է հադիսանում սև մետաղի ջարդոնը, որը գնվում է հիմնականում ջարդոնների ընդունման կետերից։