Բելգորոդի մարզպետ Գլադկովը հայտնել է մոտ 60 հազար մարդու տարհանման մասին
Բելգորոդի մարզում տարհանվել է գրեթե 60 հազար մարդ, որոնցից ավելի քան 8 հազարը գտնվում են ժամանակավոր տեղակայման կետերում, հայտնում է «Եդինայա Ռոսիա»-ն՝ վկայակոչելով շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովին։
Նշվում է, որ «Եդինայա Ռոսիա»-ի գլխավոր խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակը տեսակապով զրուցել է կուսակցության տարածաշրջանային մասնաճյուղերի հետ՝ Բելգորոդի հումանիտար բաշխման կենտրոն այցելելուց հետո։
«Եդինայա Ռոսիա»-ի Բելգորոդի մասնաճյուղի քարտուղար, մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ կարճ ժամանակում տարհանվել է գրեթե 60 հազար մարդ։ Ժամանակավոր տեղակայման կետերում ավելի քան 8000 մարդ կա, բնակիչների մեծ մասը տեղափոխվել է ազգականների մոտ»,- նշվում է կուսակցության կայքում։