ԱՄՆ-ում գնել են սնանկացած Silicon Valley Bank-ը
Holding First Citizens Bank & Trust Company-ն գնել է ԱՄՆ-ում սնանկացած Silicon Valley Bank (SVB) բանկը։
«Ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիան համաձայնագիր է կնքել First Citizens Bank & Trust Company-ի կողմից Silicon Valley Bridge Bank-ը գնելու եւ բոլոր ավանդներն ու վարկերն ընդունելու մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ մամուլի հրապարակումների՝ գնորդը գնել եւ ընդունել է բոլոր ավանդներն ու վարկերը։ SVB ավանդատուներն ինքնաբերաբար կդառնան First Citizens Bank-ի ավանդատուներ:
Ավելի վաղ Մինեապոլիսի Դաշնային պահուստային բանկի (FRB) նախագահ Նիլ Քաշքարին CBS News-ի եթերում ասել էր, որ ԱՄՆ բանկային համակարգում առկա խնդիրները կարող են երկրի տնտեսությունը մոտեցնել ռեցեսիայի: Նա նշել է, որ բանկային համակարգում ստեղծված իրավիճակը կարող է բացասաբար անդրադառնալ անշարժ գույքի շուկայի եւ շինարարության ոլորտի վրա։


















































Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Հենրիխ Մխիթարյան. Երևանի փողոցներից մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Անկեղծ հարցազրույց (տեսանյու...
Բալիում սկանդալային պոռնոաստղին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. «Իրավունք»
Ռուսաստանում կործանվել է աշխարհի ամենամեծ տուրբապտուտակավոր օդանավը
Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի ամենավաղ ախտանիշը
Շարլիզ Թերոնը 50 տարեկանում 25 տարեկանի տեսք ունի. Հոլիվուդյան աստղի կատարյալ մաշկի գաղտնիքը
Գալյանը դեմ չէ, որ կառավարության նիստը սկսվի աղոթքով
Ովքեր են «դուրս մնալու» ՔՊ ցուցակից