Միգուցե Նիկոլ Փաշինյանն ինքն է գլխավորում այդ «հինգերորդ շարասյունը»․ Սերժ Սարգսյան
Եթե Նիկոլ Փաշինյանը գիտի, որ «հինգերորդ շարասյուն» ենք ունեցել, ապա ինչո՞ւ միջոցներ չի ձեռնարկել դրա դեմ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե 44-օրյա պատերազմում պարտվելու պատճառը բանակում գործող «հինգերորդ շարասյունն» էր։
«Իմ նախագահության օրոք «հինգերորդ շարասյուն» չենք ունեցել։ Եթե այդ մարդը գիտի, որ «հինգերորդ շարասյուն» ենք ունեցել, ապա ինչո՞ւ միջոցներ չի ձեռնարկել այդ «հինգերորդ շարասյան» դեմ։ Բայց, իմ կարծիքով, միգուցե ինչ-որ տեղ ճիշտ է ասում, և ինքն է գլխավորում այդ «հինգերորդ շարասյունը», եթե այդքան մանրամասն տեղյակ է», - ասաց Սարգսյանը։
Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այն հայտարարությանը, թե «հինգերորդ շարասյունը» ուղղորդվել է դրսից, Սերժ Սարգսյանն ասաց․
«Երևի Սուրեն Պապիկյանը հավաստի տեղեկություններ ունի, հակառակ դեպքում այդպիսի անլուրջ հայտարարություններ չի կարող անել։ Ես դրսից կառավարվող այլ մարդկանց գիտեմ, ովքեր իրենք երբեք իրենց կյանքում «հինգերորդ շարասյուն» չեն ավանի»։


















































Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Հենրիխ Մխիթարյան. Երևանի փողոցներից մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Անկեղծ հարցազրույց (տեսանյու...
Բալիում սկանդալային պոռնոաստղին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. «Իրավունք»
Ռուսաստանում կործանվել է աշխարհի ամենամեծ տուրբապտուտակավոր օդանավը
Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի ամենավաղ ախտանիշը
Շարլիզ Թերոնը 50 տարեկանում 25 տարեկանի տեսք ունի. Հոլիվուդյան աստղի կատարյալ մաշկի գաղտնիքը
Գալյանը դեմ չէ, որ կառավարության նիստը սկսվի աղոթքով
Ովքեր են «դուրս մնալու» ՔՊ ցուցակից