Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ-ում կրկին ներկայացվեց զինվորական ծառայությունը 1,5 տարի դարձնելու նախագիծը Քամալա Հարիսը կարող է 2028 թվականին առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում Պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք չենք պատրաստվում բարձրացնել կենսաթոշակային տարիքը. Արսեն Թորոսյան Հնդկաստանը կանգնած է Հայաստանի կողքին. ԱԳՆ խոսնակ Ռանդհիր Ջայսվալի բացառիկ մեկնաբանությունները Նյու Յորքի խոշոր օդանավակայաններում ավելի քան 1000 չվերթ է հետաձգվել Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել Սևակի տուն-թանգարանը հարցում է անցկացնում՝ կո՞ղմ, թե՞ դեմ են Լևոն Թոքմաջյանի՝ բանաստեղծին նվիրված քանդակի հեռացմանը Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է Գավառում հանդիպել ենք Արցախից տեղահանված մեր հայրենակիցների հետ. Արայիկ Հարությունյան Վարդենյաց լեռնանցքում բուք է. իրավիճակը հանրապետության ճանապարհներին և Լարսում ՄԻՊ աշխատակազմն ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի պատվիրակությանը

ԱԺ-ում կրկին ներկայացվեց զինվորական ծառայությունը 1,5 տարի դարձնելու նախագիծըՔամալա Հարիսը կարող է 2028 թվականին առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնումԱշտարակ-Թալին ճանապարհի կառուցման շրջանակում կառուցվել է 19 Т-աձև հանգույց, 4 կամուրջՌոյթերս. Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելը չի ​​ազդի բանակցությունների վրաՊաշտոնապես հայտարարում եմ, որ մենք չենք պատրաստվում բարձրացնել կենսաթոշակային տարիքը. Արսեն ԹորոսյանՖիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր․ Մխիթար ՀայրապետյանՀնդկաստանը կանգնած է Հայաստանի կողքին. ԱԳՆ խոսնակ Ռանդհիր Ջայսվալի բացառիկ մեկնաբանություններըԳերմանիայի կանցլերը կարճ ողջույնից հետո լքել է Զելենսկու և ԱՄՆ պատվիրակության հետ բանակցություններըՆյու Յորքի խոշոր օդանավակայաններում ավելի քան 1000 չվերթ է հետաձգվել Կադիրովը հայտարարել է, որ կգնա 2026 թվականի ընտրություններին, եթե Պուտինն առաջարկիՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Բելգորոդի ջերմաէլեկտրակայանինՄեր բժշկական կենտրոնները մրցակցում են մասնավորի հետ. քաղաքապետԱրարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի ԲրյուսելՈւիթքոֆը հայտարարել է Բեռլինում ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններում նշանակալի առաջընթացի մասինԹրամփ. Վաշինգտոնում կկառուցվի հաղթական կամարՈղբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. ՊՆ ծառայողի մարմինը մեքենայից դուրս են բերել փրկարարներըԱվտոբուսի պատկերը վախենալու էր, ոնց որ ինքնաթիռի տուրբիններից մեկը վառվեր․ Ավինյանը՝ ուժեղ ծխարձակելով երթևեկող ավտոբուսի մասինՍևակի տուն-թանգարանը հարցում է անցկացնում՝ կո՞ղմ, թե՞ դեմ են Լևոն Թոքմաջյանի՝ բանաստեղծին նվիրված քանդակի հեռացմանըՊուտինը հաստատել է 2026-2030 թվականների միգրացիոն քաղաքականության հայեցակարգըՏեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում էԳավառում հանդիպել ենք Արցախից տեղահանված մեր հայրենակիցների հետ. Արայիկ ՀարությունյանԿոտայքի մարզում 7 երիտասարդ, որոնցից 3-ը անչափահաս, ծեծի են ենթարկել 19-ամյա տղայինՎարդենյաց լեռնանցքում բուք է. իրավիճակը հանրապետության ճանապարհներին և ԼարսումՄԻՊ աշխատակազմն ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի պատվիրակությանըՆԳՆ ոստիկանությունն ապահովել է հասարակական կարգը Հանրապետության հրապարակումԼուկաշենկոն նվերներ է ուղարկել Թրամփին ու նրա կնոջը«Սևան» ազգային պարկում ապամոնտաժումները շարունակական են լինելուՍաուդյան Արաբիայի թագաժառանգը մտադիր է գնել «Բարսելոնան»Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել մարդաշատ փողոցումՔաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն ենՄահացել է երաժիշտ Լևոն ՕգանեզովըՄիհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքով 4 անձ ձերբակալվել է. ՆԳՆԲեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»Վրաստանին զսպելու համար Ադրբեջանը Հայաստանի հետ էլ ավելի կբարելավի հարաբերությունները Բեզոարյան այծերը հայտնվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկումFreestyle Chess Grand Slam Final. Լեւոն Արոնյանը հաղթեց Մագնուս Կարլսենին եւ նվաճեց տիտղոսըԳործարկվել է հակակոռուպցիոն մոնիթորինգի էլեկտրոնային նոր հարթակըԹրամփը մտադիր է մեղմացնել մարիխուանայի դեմ դաշնային սահմանափակումներըՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը ազգային հավաքականների փոփոխությունների մասինՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հռչակագրի կնքումը լայն հեռանկարներ է բացում Հարավային Կովկասում. ՏոկաևԴեկտեմբերի 1-ի դրությամբ հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 53.6 հազար. ՄՍԾԿալիֆոռնիայում գազի պայթյուն է տեղի ունեցել․ 6 մարդ է վիրավորվել2025 թվականի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 26-ինՍնուփ Դոգգը նշանակվել է ԱՄՆ հավաքականի պատվավոր մարզիչ Օլիմպիադա-2026-ինԵրևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատարանում էՆիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Իլհամ ԱլիևինԿեղծ WhatsApp օգտահաշիվ է բացվել Աննա Հակոբյանի անունով, որի միջոցով փորձում են կապ հաստատել տարբեր անձանց հետՄեսսին Հնդկաստանում անձամբ կբացի իր 20-մետրանոց արձանը. տեսանյութ
Բիզնես

Հերթական փուչիկը, որն ինչ-որ պահի էլի պայթելու է՝ շատերին կանգնեցնելով փաստի առաջ

Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում վիճակագրությունը բարձր աճեր է արձանագրում։ Դա ենթադրում է մարդկանց եկամուտների ավելացում, ինչն էլ պիտի հանգեցներ անշարժ գույքի շուկայի ակտիվացման։

Սակայն, ինչպես վկայում են պաշտոնական տվյալները, անշարժ գույքի շուկայում վերջին ամիսներին ակտիվություն չկա։ Այն նույնիսկ պասիվացել է։

Պասիվացել է հատկապես առք ու վաճառքը, ինչպես նաև օտարումը։ Սրանք այն հատվածներն են, որոնք առավելապես բնութագրում են անշարժ գույքի շուկայի իրավիճակը։ Առք ու վաճառքի և օտարման գործարքների կրճատումը նշանակում է, որ մարդիկ ավելի քիչ անշարժ գույք են վաճառել ու գնել։ Տնտեսական աճի, այն էլ այսպիսի բարձր աճի պայմաններում սա անոմալիա է։ Տնտեսական աճն ու անկումը սովորաբար արտահայտվում են առաջին հերթին անշարժ գույքի շուկայում, որը շատ զգայուն է տնտեսության զարգացումների նկատմամբ։

Նման բարձր տնտեսական աճի պայմաններում շուկան պետք է, որ ակտիվանար։ Սակայն պասիվացել է։ Պատճառը ոչ միայն մարդկանց եկամուտների անհամաչափ աճն է, այլև տնտեսական աճի կառուցվածքը։

Այն բարձր աճերը, որոնք գրանցվում են մի շարք ոլորտներում, շատ հաճախ դուրս են տնտեսության իրական զարգացումներից։ Դրսից եկող փողերը պտտվում են բանկային համակարգում ու դառնում բարձր աճեր։ Կամ մեծ ծավալի ապրանքային ներմուծումներ են իրականացվում ու արտահանվում այլ երկրներ։ Արտաքուստ արտաքին ու ներքին առևտուրը մեծ տեմպերով ավելանում է, բայց ոչ մեր տնտեսության ու հասարակության հաշվին։

Այդպիսի աճերից հասարակությունն ու տնտեսությունը գրեթե ոչինչ չի ստանում, փոխարենը՝ ունենում ենք տնտեսական աճի այսպիսի բարձր ցուցանիշներ։

Տնտեսության այս տարվա աճի հիմնական բաղադրիչներ են դարձել առևտուրն ու ծառայությունները։ Առևտրի աճի գործում մեծ է վերարտահանումների ազդեցությունը, ծառայությունների դեպքում՝ ֆինանսական միջնորդությունների դերը։ Իրական տնտեսության, նաև մարդկանց եկամուտների մեջ այս աճերը շատ բան չեն փոխում։

Տնտեսության աճի նման անորակ կառուցվածքի արտացոլումն է անշարժ գույքի շուկայում ձևավորված իրավիճակը։

Չնայած արձանագրվող ու խորացող երկնիշ աճերին, երրորդ եռամսյակում Հայաստանում ավելի քիչ անշարժ գույք է վաճառվել, քան վաճառվել էր երկրորդում։ Ավելի քիչ, քան անցած տարվա երրորդ եռամսյակում։

Առք ու վաճառքի ցուցանիշների կրճատումը պակաս տպավորիչ չէ, քան արձանագրվող տնտեսական ակտիվության աճն է։

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալներով՝ երրորդ եռամսյակում Հայաստանում իրականացվել է առք ու վաճառքի 12,715 գործարք։ Սա վերջին 4 տարիների ամենացածր ցուցանիշն է։ Նույնիսկ համավարակի ժամանակ ավելի շատ անշարժ գույք էր վաճառվել, քան վաճառվել է այս տարվա երրորդ եռամսյակում։

2021թ. նույն ժամանակահատվածում իրականացվել էր առք ու վաճառքի 14,967 գործարք. 2252 գործարքով ավելի, քան այս տարի։

2020թ. երրորդ եռամսյակում շուկան էլ ավելի ակտիվ էր. գրեթե 2,6 հազարով ավելի շատ առք ու վաճառք էր կատարվել։

Այս տարվա առք ու վաճառքի գործարքները 429-ով զիջում են նույնիսկ 2019թ. ցուցանիշը։

Անցած տարվա համեմատ, երրորդ եռամսյակում անշարժ գույքի առք ու վաճառքը կրճատվել է 15 տոկոսով։

Երրորդ եռամսյակում շուկան էապես պասիվացել է նաև այս տարվա երկրորդ եռամսյակի համեմատ։ Այդ դեպքում էլ գործարքները կրճատվել են 15,8 տոկոսով։ Երևանում ավելի շատ՝ գրեթե 21 տոկոսով։

Նվազել է բնակարանների, արտադրական ու հասարակական նշանակության շինությունների վաճառքը։ Մեկը տալիս է անշարժ գույքի շուկայում՝ բնակչության, մյուսը՝ տնտեսական հատվածի ակտիվության բնութագիրը։

Երրորդ եռամսյակում անշարժ գույքի շուկայում վաճառվել է 4071 բազմաբնակելի շենքի բնակարան և 1868 առանձնատուն։ Բազմաբնակելի շենքերի բնակարանների վաճառքը նախորդ տարվա համեմատ կրճատվել է՝ 12,7, անհատական տներինը՝ 16 տոկոսով։ Ընդհանուր առմամբ երրորդ եռամսյակում վաճառվել է 5939 բնակարան և առանձնատուն։ Նախորդ տարի վճառվել էր 6891-ը՝ 952-ով ավելի, քան այս տարի։

Այս տարվա երկրորդ եռամսյակի համեմատ էլ է բնակարանների առք ու վաճառքը մեծապես կրճատվել. 17,5 տոկոսով ավելի քիչ բազմաբնակելի շենքի բնակարան և 17,4 տոկոսով ավելի քիչ անհատական բնակելի տուն է վաճառվել։

Պակաս քիչ չի կրճատվել նաև արտադրական և հասարակական նշանակության շինությունների առք ու վաճառքը։ Մի դեպքում՝ գործարքները նվազել են ավելի քան 18, մյուս դեպքում՝ գրեթե 15 տոկոսով։

Բնակարանային շուկան երրորդ եռամսյակում բավական պասիվ է եղել նաև Երևանում։ Երեք ամսում վաճառվել է 2779 բնակարան և 485 առանձնատուն։

Նախորդ տարվա համեմատ բնակարանների վաճառքը կրճատվել է՝ 10,8, առանձնատներինը՝ 14,5 տոկոսով։

Մայրաքաղաքի բնակարանային շուկայի պասիվացումն առավել ակնհայտ է այս տարվա նախորդ եռամսյակի նկատմամբ. բնակարանների վաճառքը կրճատվել է 16,9 տոկոսով, առանձնատներինը՝ ավելի քան 23 տոկոսով։

Վերջին ամիսներին ահա այսպիսի պատկեր է արձանագրվել անշարժ գույքի ու բնակարանային շուկայում։ Առք ու վաճառքի քանակներն էապես կրճատվել են։ Այն էլ ոչ միայն մեկ, այլև նախորդ մի քանի տարիների կտրվածքով։ Բայց դրան զուգահեռ՝ գները շարունակել են բարձրանալ։ Երրորդ եռամսյակում Երևանում բնակարանները թանկացել են ևս 1,6 տոկոսով։ Մարզերում նույնիսկ ավելի շատ՝ 2,9 տոկոսով։

Տարվա կտրվածքով էլ բնակարանների գնաճը մայրաքաղաքում կազմել է՝ գրեթե 15, իսկ դրանից դուրս՝ շուրջ 21 տոկոս։ Երևանում ամենաբարձր գնաճն արձանագրվել է Կենտրոնի երկրորդ գոտում, որտեղ մեկ տարվա ընթացքում գները բարձրացել են ավելի քան 27 տոկոսով։ Այստեղ միջին գները քառակուսի մետրի կտրվածքով հասնում են գրեթե 2 հազար դոլարի։ Արաբկիրում, որը համարվում է Երևանի բնակարանային շուկայի երկրորդ ամենաթանկ հատվածը, վերջին մեկ տարում միջին գնաճը կազմել է գրեթե 15 տոկոս. գները տատանվում են 1300 դոլարի սահմաններում։

Երևանի մյուս հատվածներում ևս տարվա կտրվածքով գները բավական բարձրացել են՝ միջինում 10-15 տոկոսի չափով։ Թվում է, թե այդպես չպիտի լիներ՝ անշարժ գույքի շուկայի պասիվացման պայմաններում։ Բայց գներն էլի բարձրանում են։ Պատճառներից մեկն էլ այն է, որ գնաճը սպեկուլյատիվ բազմաթիվ տարրեր է պարունակում։ Շուկայում ակնհայտորեն հերթական փուչիկն է գոյանում, որը սովորաբար ինչ-որ պահի պայթում է՝ շատերին կանգնեցնելով փաստի առաջ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am