Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններ վարել․ Պեսկով Էնթոնի Բլինքենն ու Հաքան Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության հաստատումը Նարեկ Զեյնալյանը վայր է դնում պատգամավորի մանդատը. Հայտարարություն է տարածել Արփինե Սարգսյանը նախարար նշանակվեց Քյարամյանը, Բադասյանն ու Խաչատրյանը կառավարության որոշումներով ազատվեցին աշխատանքից Արդարադատության միջազգային դատարանը Հայաստանին և Ադրբեջանին հակափաստարկներ ներկայացնելու վերջնաժամկետ է տվել Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը, բայց արդյունքի չի հասնի. Լևոն Քոչարյան Վստահ եմ, որ ՆԳ նախարարությունը կշարունակի առաջնորդվել մեր որդեգրած բարձր արժեքներով և սկզբունքներով՝ հանուն Հայաստանի հզորացման. Վահե Ղազարյանն ազատման դիմում է գրել Թող սարսափի իր արածից, մորուքով, թե սափրված իր կերպարից. Աղվան Վարդանյան Եկել է պահը հայտնելու Ձեզ՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարվելու՝ իմ կայացրած որոշման մասին. Քյարամյան «Հայաստան» խմբակցության ճեպազրույցը Սասուն Խաչատրյանը ևս աշխատանքից ազատման դիմում է գրել

Քաղաքացին վարորդական վկայականի համար Tik-Tok-ի անհայտ օգտատիրոջը գումար է փոխանցելՀովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ ՓաշինյանինՊԵԿ նախագահի պաշտոնը ստանձնելու առաջարկ այս պահին չեմ ստացել. Ռոմանոս ՊետրոսյանԲավարար չէ ասել, որ Նիկոլը «մերկ» է. պետք է հիմնավորել, որ նա «տգեղ» է․ ԱշոտյանՊուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններ վարել․ ՊեսկովԲանակայինների ԱԱ․ Գասպար Տերտերյանը նվաճեց տիտղոսըՍպասվում է առանց տեղումների եղանակԻ՞նչ «հեռահար» նպատակներով է կայացվել այդպիսի որոշումՄի գիշերվա մեջ որոշեց սափրվել և sms-ներ ուղարկել. Արմենուհի Կյուրեղյան Երվանդ Քոչարի հայտնի դիմանկարը կե?ղծ է, պետությունը լուռ է. Ռուբեն Քոչար (տեսանյութ) Աչքալուսանք վարորդներին. Նոր արագաչափ է տեղադրվելՔաղաքացու ավտոմեքենան հափշտակելու մեղադրանքով 23-ամյա երիտասարդ է կալանավորվելԿադրային շարժերի ավանտյուրիզմըԲաքուն ձևացնում է, թե վիրավորված է ՓարիզիցՊաշտոնանկության երկրորդ ալիքն էլ է լինելու. հաջորդը ովքե՞ր են SMS ստանալուԵրվանդ Քոչարի թանգարանից անհետացած գործերից մեկը Մոսկվայում է, ևս մեկի մասով էլ կասկած կա, թե որտեղ է. Ռուբեն Քոչար Իրանցի նախարարը հանդես է եկել Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի հետ էլեկտրացանցերը միացնելու օգտինԳիտնականները վերծանել են 2600-ամյա հուշարձանի արձանագրությունը ժամանակակից Թուրքիայի տարածքումՇախմատի Եվրոպայի անհատական առաջություն. հայ շախմատիստներից լավագույն արդյունքը գրանցել է Ռոբերտ ՀովհաննիսյանըԻրանն Իսրայելին կպատասխանի ճիշտ ժամանակին և այնպես, ինչպես նպատակահարմար է համարում. ԱրաղչիԱնդրեասյանը գիշերը հաղորդագրություններ է ուղարկել մի շարք դատավորներիԻնչպես են թանգարանից անհետացել Երվանդ Քոչարի գործերը. ժառանգների վեճը. Hetq.amՏարվա խորհրդանիշը կզայրանա. այն, ինչ երբեք չպետք է անեք մինչև 2025 թվականի Նոր տարինԿրակոց՝ նաև ՆԳ նախարարի հրաժարականից հետոԷնթոնի Բլինքենն ու Հաքան Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության հաստատումըԱզգերի լիգա. հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցների վերջնական ցանկըԷդուարդ Սպերցյանը ՌՊԼ-ի լավագույնների թվում էՄխիթար Հայրապետյանը և Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդինՀամացանցում հայտնվել է Jaguar-ի վերակենդանացած XJ էլեկտրական ավտոմեքենայի լուսանկարըԻրանի և Ադրբեջանի ՊՆ-ների միջև համագործակցության մասին արձանագրություն է ստորագրվելՆա չեմպիոն է․ «Ինտեր»-ի նախագահը՝ Մխիթարյանի մասինՉարիքը ավելի հարմար դիրքավորվելով՝ շարունակում է ավերը․ Մետաքսե ՀակոբյանՔՊ վարչության նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական և կարգապահական բնույթի հարցերԵրևան-Երասխ ճանապարհին բախվել է 26 ավտոմեքենա. կան տուժածներՄեսսին և ընկերները մնացին առանց գլխավոր մարզչի. «Ինտեր Մայամի»-ի գլխավոր մարզիչը անսպասելիորեն հրաժարական է տվելԷրդողանը պատմել է՝ ինչու է Իսրայելի նախագահին արգելել Ադրբեջան թռչել Թուրքիայի օդային տարածքովՇուտով ապապետական կհռչակվեն քաղաքացիներն, ովքեր պետության կողմից աջակցության կարիք ունեն. Թադևոս ԱվետիսյանՀովիկ Աղազարյանին կանչել են հարցաքննությանԱդրբեջանը հաստատում է ռազմականացման ուղղությունըՆմանվել եք սաղ գիշեր լևի գնացող հարստացած չինովնիկի․ Պեդրո Զարոկյանը՝ քաղաքային իշխանությանըՀովիկ Աղազարյանը՝ իր մանդատը վայր դնելու լուրերի մասինԱռանց մեռել «պանիխիդա»՝ Ազգային ժողովում. «վոժդն» անկանխատեսելի ու վտանգավոր է դարձելՈվ կփոխարինի Գնել Սանոսյանին. Փաշինյանը «գլխատում» է ավինյանական «կուտոկին»Հեղինակը ևս մեկ անգամ փորձելու է համոզել հայերին, որ չի կարելի որևէ ոլորտում լինել լավագույնը. Արսեն ՋուլֆալակյանԶեյնալյանը հնազանդվել է, Աղազարյանը՝ դիմադրելՀարսանեկան նվերներ, վարկ, ժառանգություն. ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Արման ԵղոյանըՓաշինյանը հասկանում է, որ այս պահին չի կարող Սահմանադրություն փոխել, ուստի ուզում է առաջիկա ընտրություններում հաղթել և կատարել Ալիևի պահանջըԱրևմտյան հեռահար հրթիռներով հարվածների դեպքում Մոսկվայի պատասխանը կլինի համարժեք և շոշափելի. ԶախարովաԲԴԽ-ի նախագահը հրաժարականների մեջ չի եղել, իրեն SMS չեն ուղարկել. ինքնուրույն է հրաժարական տվել. Գագիկ Մելքոնյան Ամենակարևորը ՆԳՆ-ի հարցն է

Երբ «Մարտի մեկի» գործը պարզապես գործիք է

Նիկոլ Փաշինյանի համար «Մարտի մեկի» գործը գործիք է քաղաքական ինչ-ինչ հարցեր լուծելու եւ քաղաքական հաշվեհարդարներ տեսնելու համար: Այսօր հանրության շրջանում, քաղաքագիտական շրջանակներում նման տեսակետի կարելի է հաճախ հանդիպել:

Մի պահ ենթադրենք, թե դա այդպես է եւ մի հռետորական հարց տանք. արդյոք նա կարող էր իրականացնել իր մտադրությունն առանց նրանց, ովքեր հանուն կարիերայի, հանուն պաշտոնական առաջխաղացման, հանուն ավելի լավ դիրքի պատրաստ չլինեին կատարել վերեւից եկող ցանկացած հանձնարարական:

Մի՞թե Ռոբերտ Քոչարյանին կարող էին ամիսներ շարունակ զրկել ազատությունից, եթե չլինեին անսկզբունքային կամակատարներ, որոնք հանուն նեղ անձնական շահերի պատրաստ են ոտնատակ տալ ամեն ինչ:

Արթուր Դավթյանը, որը ոչ վաղ անցյալում ցանկանում էր պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել եւ կալանավորել պատգամավոր Փաշինյանին, իսկ հիմա վարչապետ Փաշինյանին հաճոյանալու համար տենչում է կրկին ազատությունից զրկել Ռոբերտ Քոչարյանին:

Հետաքրքիր է, Նիկոլ Փաշինյանը չի՞ պատկերացնում, որ նույն Արթուր Դավթյանը մի օր, եթե նրան այդ հանձնարարականը եւ հնարավորությունը տրվի, կրկին ամեն ինչ անելու է իրեն կալանավորելու համար: 

Ռոբերտ Քոչարյանի դեմ քաղաքական հաշվեհարդարին ակտիվորեն լծվել է նաեւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, որը Նիկոլ Փաշինյանին հաճոյանալու համար, անգամ վտանգեց Հայաստանի անվտանգությունը, հայ-ռուսաստանյան հարաբերությունները եւ փորձեց կալանավորել Յուրի Խաչատուրովին:

Հայտնի գաղտնալսված հեռախոսազրույցից պարզ է դառնում, թե ինչ նվիրումով է Փաշինյանին արժի ծառայություն մատուցում Սասուն Խաչատրյանը: Ի վերջո, եթե նա չհամաձայներ այս դերակատարմանը, ապա անգամ ամենախորը երազում իրեն ՀՔԾ պետի պաշտոնում չէր տեսնի:

Այնպես, ինչպես հեռավոր 1937-ին գտնվում էին քննիչներ, իրավապահներ, դատավորներ, որոնք հանուն առաջխաղացման, հանուն ղեկավարության աչքին բարձրանալու պատրաստ էին մարդկանց աքսորել, անգամ գնդակահարման վճիռներ արձակել:

Ցավոք, այսօր եւս այդ տեսակի պակաս չի զգացվում: Օրինակ, վերցնենք քննչական խմբի ղեկավար Հրաչյա Մուշեղյանին, որի մասին, ի դեպ, նույնպես խոսվում էր հայտնի հեռախոսազրույցում: Պարզվում է, որ այս իրավապահը վերջին մեկ տարվա ընթացքում հարստացել է: Ոչ, նա արտերկրում ապրող քեռի չունի: Պարզվում է նա այգիներ ունի, որոնց բերքատվությունը, չգիտես ինչու, հենց այս տարի աճեց, այն էլ այնքան, որ թույլ տվեց կտրուկ ավելացնել Մուշեղյանի եկամուտները:

Հրաչյա Մուշեղյանն, իր այս տաղանդով, ոչ թե պետք է քննչական խումբ, այլ գյուղատնտեսության զարգացման հարցերով զբաղվի: 

Այս ամենը ոչ միայն տխուր է եւ ծիծաղելի, այլ վտանգավոր: Չի կարելի ջրի երես բերել նրանց, կարեւոր դիրքերում տեղաբաշխել նրանց, ովքեր ոտնատակ տալով պետական, մասնագիտական, գերատեսչական շահը, հանուն անձնական շահի պատրաստ են ցանկացած քայլի:

Ռոբերտ Քոչարյանը եւ նրա փաստաբանական թիմը այս կեղտոտ խաղից դուրս կգա հաղթանակած: Այս մասին պնդում են իրենց գործից հասկացող իրավաբանները: Մնալու են ծանր հիշողությունները եւ պետությանը եւ իրավապահի մասնագիտությանը հասցված ծանր վնասվածքները, որոնց ապաքինումը երկար, շատ երկար ժամանակ է պահանջելու:

Վարդան Մխիթարյան

Top-News.am