Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները Մինիոնները վերադառնում են Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով Ռուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձը Գաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարան Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում «Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10 Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքներըՄինիոնները վերադառնում ենApple-ը թանկացնելու է իր արտադրանքըՌուս-ուկրաինական հակամարտությունն ազդում է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի անվտանգության վրա. ԳյուլերԵվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջովՌուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձըԳաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարանԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարինՌուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում ենՀրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀԿասեցվել է Ուռուտ գյուղում գործող պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը մուտքագրվել է ՍԴ․ ընդունելիության հարցը կքննարկվի 2 օրումԲյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքինՀայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանինԱմառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըՎարչապետը ներկա է եղել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը օրենսդրական արգելքի պայմաններում բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակելՀունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլըՌուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Միասնության թևեր»-ը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ նախագահ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխանՄակրոնը խոստովանել է, որ օգտագործում է արհեստական բանականությունԿավ, փայտ և հայկական ձեռագիր․ Վերնիսաժի կոլորիտըԻրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNNԻգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ էՍկանդալ հայկական ֆուտբոլում․ «Նոան» պահանջում է համակարգային փոփոխություններ ՀՖՖ-ումNASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասինԻտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելըՔաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլըԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններիցԲոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով․ Ալխաս ՂազարյանՄեկնարկում է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան ներկայացուցչի ընտրության մրցույթըԱվստրալիան Ուկրաինային կհատկացնի ևս 70 մլն դոլար՝ զենք գնելու համարՋրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ«Հայաստան» դաշինքից Ռուսլան Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով, Ասատուր Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանքԱշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցԱրմեն Նիկողոսյանը հեռացել է ՀՖՖ փոխնախագահի պաշտոնիցԷներգահամակարգերի բաշխման ցանցին միանալու գործընթացը դարձել է առավել պարզ և ճկունԿալասը նշել է, թե երբ է ԵՄ-ն քննարկելու Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցըՉեխիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՀԱՀ-ի հետՄեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց ԿատարինՄեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումըՓակել փողոց նայող պատուհաններն ու դռներըԿԸՀ-ն Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ է հրապարակել
Վերլուծական

Հայկական մեծ վերակառուցում

Առաջարկում եմ ոչիշխանական համակարգերին, հանրային շրջանակներին՝ չսևեռվել Ն. Փաշինյանի հրաժարականի վրա։ Դա այլևս զուտ տեխնիկական խնդիր է, որն անպայման լուծվելու է։

Փոխարենը՝ սկսել գրագետ քննարկումները՝ Հայաստանի գալիք հեռանկարի շուրջ։ Սա թույլ կտա՝ ավելի արագ մտնել փաստարկված ռացիոնալ դաշտ, թույլ կտա՝ ակտիվացնել հասարակության գրագետ շերտերին, և մենք այդ դեպքում կարձանագրենք, թե սպասվածից ինչքա´ն հեշտ և արագ հնարավոր կլինի նոր իշխանության ձևավորումը։ Ի դեպ, խորքային քննարկումները նաև շատ կարևոր են ներքին դեմարկացիա անցկացնելու համար՝ գրագիտության և միայն գոռգոռալու միջև։ Եվս մեկ բղավող և դատարկամիտ իշխանություն, և այլևս ոչ մի ռուսական խաղաղապահ կոնտիգենտ չի փրկի Հայաստանը։


Հայաստանի առաջիկա փուլը

Մենք պետք է հստակ գիտակցենք, որ հին Հայաստանը չկա, հին Արցախը չկա, Ղարաբաղյան խնդրի հին բովանդակությունը չկա, հին Կովկասը չկա, հին պատկերացումների և հաշվարկների ճնշող մեծամասնությունը այլևս չկա։ Այս փուլից սկսվում է հայկական մեծ ռեկոնստրուկցիան, որի մեջ ներառվում է Հայաստանը, Արցախը, Սփյուռքը, մեր հարևանները, մեր դաշնակիցները, մեր թշնամիները, մեր շահերն ու ռեսուրսները։


Խնդիր առաջին. Չդառնալ կոտրված ազգ

Դադարեցնել է պետք ողբը։ Մենք չպետք է դառնանք կոտրված ազգ։ Բոլորն էլ կարող են ունենալ ցավալի պարտություններ։ Շատ հեշտ է՝ ընտրել համահայկական ողբի ճանապարհը, և մենք դրա ճանապարհին ենք, բայց եթե այդպես եղավ, ապա ամեն ինչ կդառնա անիմաստ։ Ոչինչ այլևս հնարավոր չի լինի անել։ Ամբողջ աշխարհում այսօր հայերը առերեսվում են նախկին արժեքների, նախկին հպարտությունների փլուզման փաստին։ Աշխարհով մեկ Շուշի, Հադրութ, Քարվաճառ և այլ անուններով ռեստորաններ բացելը չէ´ մեր անելիքը։ Պետք է հետևություններ անել ու աշխատել.

ա/ Որպես առաջին քայլ Հայաստանում անհրաժեշտ է, իհարկե, իշխանության փոփոխություն։ Սա պարտադիր պայմանն է։ Եվ մենք պետք է իմանանք, որ պարտվել է այդ իշխանությունը, ոչ թե՝ Հայաստանը, ոչ թե բանակը, ոչ թե հայը։ Պարտությունը պետք է դառնա պատմություն։ Նոր, առողջ, «հակաողբ» տրամադրություններ կարող է գեներացնել միայն նոր իշխանությունը։

բ/ Նոր իշխանությունը պետք է ունենա «արտոնություն» և բարոյական իրավունք՝ աշխատանքի անցնել առանց պարտվողի հոգեբանության։

գ/ Բանակի հերոսացում։ Բանակը ինչպես կար, այնպես էլ պետք է մնա մեր հպարտության և թիվ մեկ հոգածության առարկան։ Բանակը, զինվորականությունն արել են հերոսություններ, որոնց մասին, ի դեպ, շատ լավ գիտեն մեր թշնամիները։ Գիտեն իրենց մաշկի վրա, իրենց կորուստների փաստի վրա, եվ այդ գործոնը քիչ հետո դառնալու է այդ երկրում մեծ պրոբլեմ։ Ամբողջ աշխարհով պետք է հպարտանալ ու պատմել մեր բանակի սխրանքների մասին՝ բանակի, որը, լինելով անհամեմատ ավելի փոքրաթիվ, շատ ծանր կորուստներ է պատճառել Ադրբեջանի, թուրքերի և վարձկանների զորքերին։

դ/ Համահայկական նոր օրակարագ։ Սփյուռքի հետ աշխատանքի նոր ձևաչափեր և նոր բովանդակություն։ Շատ մեծ է հավանականությունը, որ հայկական աշխարհում կառաջանա լուրջ խզվածություն։ Պարտված Հայաստանը չի կարող համարվել համախմբող իդեա, հետևաբար մենք պետք է ձևակերպենք հետպատերազմյան Հայաստանի նոր տեսլականը։ Օբյեկտիվորեն մենք կարող ենք հայտնվել տարբեր իրականությունների, տարբեր հոգեվիճակների մեջ։ Ավելին՝ արևմտյան սփյուռքը ազնիվ մղումներով առանց գիտակցելու կարող է գործել ի վնաս Հայաստանի։ Օրինակ՝ արևմտյան հակառուսական կոնցեպցիայի մեջ։
Նոր իշխանությունը ինտենսիվ և լրիվ այլ տրամաբանությամբ պետք է սկսի աշխատել սփյուռքի հետ։ Այս ճանապարհին կարևոր կետ է Հայաստան-սփյուռք համաժողովի անցկացումը, որը պիտի մշակի համահայկական նոր օրակարգ, և որի առանցքայն կետերից է ողբը բացառելը և նոր իրականության պայմաններում նոր նպատակների համար գործելը։ Կրկնում եմ. սա կարող է անել բացառապես նոր իշխանությունը։


Խնդիր երկրորդ.Կովկասյան նոր ճարտարապետություն

ա/ Հայաստանը պետք է պատրաստվի նոր Կովկասի ձևավորման պրոցեսին։ Այն արդեն սկսել է, բայց Հայաստանի ակտիվ և մոտիվացված մասնակցությունը հնարավոր է միայն նոր իշխանության պայմաններում։ Սա այնքան ակնհայտ է, որ սա չընդունելն ուղղակի պետության դեմ հանցանք է։ Որքան մենք ուշացրեցինք, այնքան մեր շահը չի կարևորվելու։ Մենք առաջիկայում պետք է բանակցենք Ադրբեջանի հետ դելիմիտացիայի շուրջ։ Մենք ունենք մեծ երկարությամբ ի հայտ եկած հայ-ադրբեջանական նոր սահման, որի ամեն սարը, ամեն աղբյուրը, ամեն արահետը բանակցության առարկա են։ Եվ մենք դա պետք է անենք, որովհետև կյանքը ոչ միայն շարունակվում է, այլև նոր իրողությունների առաջ է մեզ դրել, ընդ որում՝ երկուսիս։ Առանձին կարևորագույն բանակցությունների թեմա է կոմունիկացիաների բացումը, նոր կոմունիկացիաների ստեղծումը։ Եվ պետք է չէ ազգովի սարսափել ամեն նոր ճանապարհի գաղափարից, ուղղակի պետք է հաշվարկել մեզ համար շահեկանները և անընդունելիները ու սկսել աշխատել։

բ/ Հայաստանը պետք է պատրաստ լինի հարևանների հետ համակեցության նոր իրողությանը։ Մենք կարող ենք չսիրել և ատել մեր երկու հարևաններին, բայց որպես պետություն պարտավոր ենք հասկանալ, որ 90 միլիոնանոց Թուրքիան ու Ադրբեջանը միշտ մեր կողքին են լինելու։ Սա առաջին հերթին պետք է գիտակցի հետպատերազմյան վերնախավը և դրա մասին բաց խոսի հայ հասարակության և սփյուռքի հետ։ Խոսի առանց ամոթխածության, խոսի փաստի հենակետից, որովհետև հարևաններին չեն ընտրում։ Մոտ 90 միլիոնանոց բնակչությամբ այդ երկու պետությունների հարևանության փաստը չընդունելը կնշանակի անբուժելի պետական ինֆանտիլիզմ։


գ/ Պետք է նոր իրականության պայմաններում Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր կարգավիճակներ փնտրել։ Մենք պետք է սովորենք աշխատել մեր դաշնակիցների հետ։ Օրակարգում՝ Ռուսաստանի հետ նոր խորության դաշնակցային հարաբերություններն են։ Հայաստանը պետք է առաջարկի իր փաթեթները և քննարկի ռուսական կողմի համանման առաջարկները։ Այսօրվա հարաբերությունների որակն այլևս բավարար չէ։


դ/ Մենք պետք է սովորենք աշխատել մեր թշնամիների հետ։ Մեր խնդիրը լինելու է տարածաշրջանում լարվածության և դիմակայության նվազումը։ Եվ մենք պետք է հիշենք, որ թե´ Էրդողանը, թե´ Ալիևը հավերժ չեն։ Մենք մի կողմից պետք է ապահովագրենք մեզ այդ փոփոխություններից, մյուս կողմից՝ պատրաստ լինենք՝ ճիշտ պահին մեր շահերը առաջ տանելու (և ամենևին՝ ոչ ռազմական ճանապարհով)։


Խնդիր երրորդ. Անկայունության ռիսկեր

Հարավային Կովկասը վերածվում է տարբեր շահերի բախման թատերաբեմի։ Ըստ այդմ՝ Հայաստանը ենթակա է լինելու արտաքին և ներքին անկայունության ռիսկերի։ Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու ընդունվող՝ իբր հայանպաստ բանաձևերը և հայտարարությունները կարող են ունենալ մեկ նպատակ՝ ապակայունացնել տարածաշրջանը ընդդեմ Ռուսաստանի։ Հայաստանի ներսում ձևավորվելիք՝ իբր հայրենասիրական հոսանքները կարող են ծառայել նույպես նույն նպատակին։ Անկայունության ռիսկերին հավասարապես ենթակա է նաև Ադրբեջանը։ Մի անխոհեմ քայլ, մի անխոհեմ պրոցես, և մեր երկիրը նորից կարող է հայտնվել ավելի այլանդակ պատերազմի մեջ։ Անկայունության ռիսկերը հնարավորինս չեզոքացնելու համար Հայաստանին անրաժեշտ է սոլիդ իշխանություն, որը կմերժի ցանկացած ավանտյուրա, և որի գործունեությունն ուղղված կլինի սեփական հասարակության, անմիջական հարևանների և արտաքին աշխարհի հետ կանխատեսելի և կայուն հարաբերություններին։


Խնդիր չորրորդ. Պետության մոդեռնիզացիան

Զինված ուժերի տեխնոլոգիական տարբերությունն ակնհայտ ցույց տվեց առաջընթացից հետ ընկնելու վտանգները։ Դա վերաբերում է ողջ պետությանը։ Հայաստանը այս ողբերգությունը պետք է օգտագործի որպես ելակետ՝ պետության խորքային արդիականացման համար։ Չանենք հիմա՝ չենք անելու երբեք։
Մոդեռնիզացիան վերաբերում է.

ա/ քաղաքական համակարգին
բ/ կառավարման որակին
գ/ տնտեսական մոդելին
դ/ հասարակական հարաբերություններին


Ամփոփում

Ուզում եմ հատուկ ընդգծել. նկարագրված չորս խնդիրները մեկը մյուսին պայմանավորող են։ Դրանք պետք է լուծվեն մեկ ամբողջության մեջ։ Տապալեցինք մեկը՝ կտապալենք մյուսները։ Կտապալենք ամենք ինչ։


Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ