Պետական սկանդալ. նվիրված անձնագրեր՝ ո՞ւմ եւ ինչի համար
Դիվանագիտական անձնագրերի սկանդալը շատ ավելի խորն է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Դա ուղիղ ճանապարհ է հասկանալու այս իշխանության նոր մերձավոր շրջապատը, հետաքրքրությունների շրջանակը։
Իշխանությունները խուսափում են տրամադրել անվանացանկը՝ ում են հանձնվել դիվանագիտական անձնագրեր։ Սա անձերի խնդիր չէ, սա բացելու է վայրագույր եւ հասկանալու ենք, թե ինչ օլիգարխների, ինչ կրիմինալ դեմքերի, ում եւ ինչ ծառայությունների համար են տրվել դիվանագիտական անձնագրերը։ Սա անուղակի ճանապարհ է պատեկրացում կազմելու, թե ինչի մեջ է ներգրավված երկրի քաղաքական իշխանությունը եւ ում միջոցով։
Անհրաժեշտության դեպքում մինչեւ դատական կարգով պետք է հասնել նրան, որ այդ ցուցակները հրապարակվեն։ Այդ անձնագրերը տրվել են Հայաստանի Հանրապետության անունից եւ ՀՀ քաղաքացիները ունեն իրավունքը իմանալ, թե ովքեր են նման պատվի արանացել։
Մոտ երկու տարի առաջ «հեղափոխականները» հարայ հրոցով հայտարարեցին, թե Հայաստանի ԱԳ նախարարությունում ահասարսուռ կոռուպցիոն չարաշահումներ են հայտնաբերվել: Պարզվեց, որ «օրենքի խախտումով» 395 հոգու դիվանագիտական անձնագիր էին տվել, այդ թվում եւ Հենրիխ Մխիթարյանին: Ազնիվ եւ ժուժկալ «հեղափոխական» իշխանությունները շտապեցին չեղարկել այդ անձնագրերը: Հատուկ հայտարարվեց, որ չեղարկվել է նաեւ Հենրիխ Մխիթարյանի դիվանագիտական անձնագիրը: Ստացվեց, որ Փաշինյանի աչքը Հենրիխ Մխիթարյանի դիվանագիտական անձնագրի վրա էր:
Անցան ամիսներ, պարզվեց, որ օրենքի առաջ հավասար են բոլորը, իսկ ոմանք ավելի հավասար են: Շատերը մոռացան այս անձնագրերի պատմությունը, որովհետեւ այս երկու տարում ինչ ասես, որ ժողովուրդը չտեսավ:
Կոռուպցիայի դեմ «հերոսական պայքար» մղողները ընդամենը երկու տարում հասցրել են դիվանագիտական անձնագրեր բաժանել 762 հոգու:
Ընդ որում, այդ 762 հոգուց առնվազն 369 հոգին դիվանագետներ չեն:
Դժվար է լինելու կառավարութունից պարզաբանում ստանալ: Փաշինյանն արդեն մեկ այլ առիթով ասել է, թե չի պատրաստվում անդրադառնալ իրենց ուղղված քննադատություններին եւ մեղադրանքներին եւ ապացուցել, որ ինքն ուղտ չէ: Սա ուղիղ հարցադրումներից խուսափելու պարզ ձեւ է։ Բայց հետքերը թաքցնել հնարավոր չի լինելու։
Միեւնույն է իմացվելու է, թե այդ «ընտրյալների» թվում պաշտոնյաների կանայք եւ նրանց երեխաներն են, թե նաեւ «հեղափոխության» բարեկամ գործարարները… Բոլոր կասկածները փարատելու մեկ պարզ միջոց կա՝ հրապարակել օրենքով սահմանված ցանկից դուրս դիվանագիտական անձնագիր ստացածների անունները։
Գեղամ Նազարյան
Այլընտրանքային նախագծեր խումբ


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Visa-ն իր անվտանգությունը հանձնում է արհեստական բանականությանը