Ոստիկանը պղպեղի սփրեյ է կիրառել գնացքում դիմակ կրելուց հրաժարվող ուղևորի դեմ (տեսանյութ)
Լիվերպուլի ոստիկանությունը կոշտ միջոցների է ձեռնարկել ուղևորի նկատմամբ, որը հրաժարվել է դիմակ կրել գնացքում:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, 34-ամյա Էնթոնի Բոլդուինը հրաժարվել է դիմակ դնել, որից հետո ոստիկանության աշխատակիցը նրա դեմ պղպեղի սփրեյ է կիրառել, այնուհետև բերման ենթարկել:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել այս շաբաթ ավելի վաղ: Տղամարդը ոստիկանության աշխատակցին հայտնել է, որ դիմակ չի կրում «առողջական խնդրի» պատճառով, սակայն դա չի համոզել ուժային կառույցի ներկայացուցչին:
Այժմ հինգ երեխաների հայրն ազատ է արձակվել արդեն: Ավելի ուշ նա հայտնել է տեղի ԶԼՄ-ներին, որ իր մոտ առողջական խնդիր կա. նա շատ արագ խուճապի է մատնվում, ինչի պատճառով էլ դիմակ չի կարողանում կրել:
Անգլիայում հանրային տրանսպորտի ուղևորները պարտավորվում են դիմակ կրել, իսկ օրենքը խախտելու դեպքում նրանց 100 ֆունտ ստերլինգի տուգանք է հասնում:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ