Չինաստանն ԱՄՆ-ի համար ավելի վտանգավոր է, քան Ռուսաստանը. Պոմպեո
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն կարծում է, որ Չինաստանն ԱՄՆ-ի համար ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան Ռուսաստանը: Այս վարկածը Ամերիկայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հնչեցրել է Fox News-ի եթերում:
Պոմպեոյին հարցրել են, թե ո՞ ր երկիրն է առավել վտանգավոր ԱՄՆ-ի համար` Չինաստանը, թե՞ Ռուսաստանը: «Արտասահմանյան տերության կողմից ԱՄՆ-ի համար ամենալուրջ սպառնալիքը գալիս է Չինաստանի Կոմունիստական կուսակցությունից», - պատասխանել է պետքարտուղարը: Նրա խոսքով`
«ՉԿԿ-ն հզորացնում է իր զինված ուժերը, այն ներթափանցել է Միացյալ Նահանգներ այնպես, ինչպես դա չի արել Ռուսաստանը», փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ըստ Պոմպեոյի` ԱՄՆ-ի պատճառով Չինաստանը «տասնյակ հազարավոր աշխատատեղեր են ոչնչացվել»: «Դրանք անընդունելի գործողություններ են: Նախագահ [ԱՄՆ Դոնալդ] Թրամփը թույլ չի տա, որպեսզի դա շարունակվի»,- ասել է պետքարտուղարը:
ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը չորեքշաբթի CNN-ի եթերում ասել էր, որ Չինաստանը Ռուսաստանից ավելի ակտիվ է, ինչ վերաբերում է այդ երկրներին վերագրվող ազդեցությանն ամերիկյան ընտրությունների վրա:
Բարին հարցրել էին, թե ո՞րն է երեք պետություններից` Ռուսաստան, Չինաստան կամ Իրան, ավելի համառորեն փորձում միջամտել ԱՄՆ-ի ընտրական գործընթացներին: «Ես կարծում եմ, որ դա Չինաստանն է», - պատասխանել էր նախարարը: «Ես եկել եմ այս եզրակացության, քանի որ տեսել եմ հետախուզական տվյալները»,- ասել էր նա: Ապա նա պարզաբանել էր, որ խոսքն «ԱՄՆ-ի վրա ազդելու» ենթադրյալ փորձերի մասին է:

















































Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
ԱՄՆ-ն հետաքրքրված է, որ արաբական երկրները ծածկեն Իրանի դեմ պատերազմի ծախսերը
ԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ․ դեսպանություն
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա
Մերձավոր Արևելքում ԱՄՆ մի շարք դեսպանատներ ժամանակավորապես փակվել են
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ