Ամուսնալուծությունների թիվը կորոնավիրուսի համավարակի ընթացքում կտրուկ աճել է
ԱՄՆ-ում ամուսնալուծությունների թիվը կորոնավիրուսի համավարակի ընթացքում կտրուկ աճել է, քանի որ զույգերը ստիպված են եղել ամիսներով տանը մնալ, հայտնում է FoxNews-ը:
Legal Templates ընկերության նոր տվյալների համաձայն, մարտ-հունիս ամիսներին ամուսնալուծության դիմած անձանց թիվը 34%-ով ավելի է, քան 2019 թ.։ Սթրեսի, գործազրկության, ֆինանսական դժվարությունների, հարազատների մահվան, հիվանդությունների, երեխաների տնային ուսուցման, հոգեկան հիվանդությունների եւ այլնի համադրությունը հարաբերությունների համար զգալի բեռ է ստեղծում:
Տվյալները ցույց են տվել, որ զույգերի 31 տոկոսը խոստովանել է, որ մեկուսացումը անուղղելի վնաս է հասցրել իրենց հարաբերություններին:
Կարանտինի ժամանակ ամուսնալուծությունների գագաթնակետը ապրիլի 13-ին էր` նահագների մեծ մասի կողմից կարանտին մտցնելուց շուրջ 15-20 օր անց:
«Այս բռնկումը կարող է համընկնել այն բանի հետ, ինչը առողջապահության եւ սոցիալական ապահովման ոլորտի մասնագետներն անվանում են «հիասթափության փուլ»՝ մի ժամանակաշրջան, երբ լավատեսությունը վերածվում է հիասթափության, սթրեսը ուժեղանում է եւ հաճախ են բացասական ռեակցիաներ տեղի ունենում»,- կարծում է ընկերությունը:
Պարզվեց նաեւ, որ ամենից շատ տուժել են նորապսակները:
Փաստորեն, ամուսնալուծության ձգտող զույգերի 20 տոկոսը ամուսնացել է վերջին հինգ կամ ավելի քիչ ամիսների ընթացքում: «Սա ցույց է տալիս, որ երիտասարդ ամուսնական զույգերը ավելի քիչ էին պատրաստ հաղթահարել COVID-19 վիրուսի սթրեսները, քան հասուն ամուսինները»:
«Բացառված չէ, որ ամուսնալուծությունների մակարդակը շարունակի աճել, քանի որ զարգանում են տնտեսական, ֆինանսական, սոցիալական, ինստիտուցիոնալ եւ հոգեբանական ցնցումները, որոնք առաջացել են COVID-19 վիրուսից»,- եզրափակել է Legal Templates-ը։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում