Տանտերը որոշել է վաճառել տունը 300-ամյա կաղնին փրկելու համար
Տորոնտոյի բնակիչը որոշել է վաճառել տունը 300-ամյա կաղնին փրկելու համար: Այդ վայրը ցանկանում են վերածել հասարակական այգու, գրում է «Popmech»-ը:
24 մ բարձրությամբ եւ 5 մ հաստությամբ կարմիր կաղնին «փաթաթվել է» տան հետնամասին: Ճիշտ պայմաններում դեպքում ծառը կարող է ապրել դեռ 200 տարի:
Անցած տարի տան տերը պայմանագիր է կնքել տունը քաղաքային սեփականությանը հանձնելու մասին: Այդ վայրը մտադիր են այգու վերածել: «Նման ծառի խնամքը բավականին թանկ արժե: Եթե այդ վայրը հասարակական տարածք դառնա, ապա քաղաքը նրա մասին ավելի լավ հոգ կտանի , քան ես»,-ասել է նա:
Քաղաքի բնակիչներից մեկի խոսքով, ով 14 տարի քաղաքային խորհրդից պահանջել է գործողություններ ձեռնարկել 300-ամյա կաղնին փրկելու համար, Կանադայում ոչ մի ծառ նման արժեք չունի, որքան այդ ծառը: «Դա Rolls-Royce է հին ծառերի շրջանում»,-ասել է նա եւ չի սխալվել այդ համեմատությունն անելիս: Կաղնին եւ 1960-ականների կառուցված տունն արժեն մոտ 325 000 դոլար, Rolls-Royce-ի գինը սկսվում է այդ թվերից:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ