Մեծ Բրիտանիայում էկոլոգիապես մաքուր վառելիք է ստեղծվել մրջնաթթվից
Քեմբրիջի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականներն էկոլոգիապես մաքուր վառելիք են ստեղծել լույսի, ջրի եւ ածխաթթվի երկոօքսիդի (CO2, ածխաթթու գազ) հիմքով: Վերականգնվող էներգիայի աղբյուրներից վառելիք ստանալու համար հատուկ արհեստական «տերեւ» է օգտագործվում, որը հիմնված է պերովսկիտի տարրերի վրա, հայտնում է Planet-Today-ը:
Խոսքը խոստումնալից տեխնոլոգիայի մասին է, որը թույլ է տալիս ջուրը, լույսը եւ ածխաթթու գազը վերածել որպես վառելիք կիրառելու համար գերազանց ներուժ ունեցող սինթետիկ գազի: Ըստ New Atlas պարբերականի` գիտնականները նոր տեսակի հատուկ ֆոտոկատալիզատորներ են ստեղծել, որոնք տեղադրել են կիսահաղորդիչ փոշու ափսեի վրա:
«Քիմիական պրոցեսի արդյունքում մրջնաթթու է ստացվում. դա թափանցիկ դյուրավառ նյութ է, որը կարելի է օգտագործել որպես էկոլոգիապես մաքուր վառելիք արդյունաբերության ամենատարբեր ոլորտներում: Օրինակ, նման վառելիքը կարող է օգտագործվել էկոլոգիապես մաքուր նոր ավտոմեքենաների շարժիչներում: Բացի այդ, մրջնաթթվից կարելի է ջրածին ստանալ, որը եւս արտակարգ «կանաչ» վառելիք է»,- պատմում են Քեմբրիջի գիտնականները: Այժմ մշակման հեղինակները նախատեսում են բարձրացնել «կանաչ» վառելիք ստանալու գործընթացի արդյունավետությունը, ինչպես նաեւ աշխատանքներ են տանում գործընթացի արդյունաբերական ինտեգրման տեխնոլոգիաների ուղղությամբ:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ