Ֆրանսիայի բնակիչները բողոքի ցույցեր են իրականացնում իշխանությունների՝ պարտադիր դիմակ կրելու որոշման դեմ (տեսանյութ)
Փարիզում և Ֆրանսիայի մի քանի այլ խոշոր քաղաքներում օգոստոսի 29-ին ցույցեր և հանրահավաքներ են տեղի ունենում՝ կորոնավիրուսի տարածման ֆոնին իշխանությունների՝ դիմակ կրելը պարտադիր դարձնելու որոշման դեմ:
Ինչպես հաղորդում է Известия-ն՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրին, ֆրանսիական մայրաքաղաքի Ազգերի հրապարակում շուրջ 300 մարդ է հավաքվել, թեև հանրահավաքին մասնակցելու մտադրության մասին սոցցանցում ավելի քան 1000 մարդ էր հայտնել:
Ցուցարարների թվում կան ուսանողներ, թոշակառուներ, ձեռնարկությունների աշխատակիցներ, ինչպես նաև «դեղին բաճկոնների» ներկայացուցիչներ:
Ցուցարարները պաստառներ են պատրաստել, կարգախոսներ են հնչեցնում և պահանջում են չեղարկել դիմակ կրելու մասին որոշումը, որի անհրաժեշտության «գիտական հիմնավորում չկա»:
Ոստիկանության աշխատակիցները դեռևս միջոցներ չեն ձեռնարկում ցուցարարներին ցրելու համար: Նրանք միայն պահանջում են, որ ցուցարարները դիմակներ դնեն: Այն մասնակիցները, որոնք հրաժարվել են կատարել այդ պահանջը, տուգանվել են 135 եվրոյով:
Վերջին տվյալների համաձայն Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացել է 30 596 մարդ, վարակվել՝ 267 077-ը: Վերջին օրերին Ֆրանսիայում բարձրացել է մեկօրյա վարակման ցուցանիշը:
Նշենք, որ այսօր դիմակ կրելու դեմ բողոքի ցույցեր են տեղի ունենում նաև Գերմանիայի մայրաքաղաքում:
Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 25 մլն մարդ:
« Liberté ! » scandent environ 200 #antimasque réunis à Paris pour la première mobilisation de ce genre en France. Ils dénoncent une atteinte aux libertés individuelles #MasquesObligatoires #COVIDー19 pic.twitter.com/2ey1le0SWd
— Yahoo Actualités (@YahooActuFR) August 29, 2020


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի