Կանադայի մայրաքաղաքում հազարավոր ցուցարարներ պահանջում են չեղարկել հակակորոնավիրուսային բոլոր սահմանափակումները
Կանադայի մայրաքաղաք Օտտավայում՝ խորհրդարանի շենքի առջև, կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բազմահազարանոց բողոքի ցույց է ընթանում, հաղորդում է ТАСС-ի թղթակիցը:
Ցուցարարները Կանադայի իշխանություններից պահանջում են դադարեցնել հակակորոնավիրուսային բոլոր սահմանափակումները, որոնք, կարծում են, ոչ միայն քաղաքացիների ազատություններն են սահմանափակում, այլ նաև մեծ վնաս են հասցնում երկրի տնտեսությանը:
«Մարտից սահմանափակումներ են մտցվել, սահմանները փակ են, միլիոնավոր մարդիկ գործազուրկ են դարձել ու այժմ պետական հատկացումների հաշվին են ապրում, փոքր բիզնեսով զբաղվող բազմաթիվ ձեռարկություններ փակվել են և այլևս չեն վերաբացվի. աշխատակիցները տանը նստած են ու չեն գնում աշխատանքի, որովհետև որոշներին հատկացվող պետական աջակցության չափը գոհացնում է՝ ամսական 2000 կանադական դոլար»,- ТАСС-ի թղթակցի հետ զրույցում պատմել է ցուցարարներից մեկը:
Կանադայում հակահամաճարակային խիստ սահմանափակումներ սկսել են կիրառվել գարնանը, իսկ մայիսից իշխանությունները սկսեցին աստիճանաբար թուլացնել դրանք: Այս պահին երկրում բաց են հանրային հաստատությունները, բայց դրանք այցելել թույլատրված է միայն պաշտպանիչ դիմակ կրելու և 1.5 մետր սոցիալական հեռավորություն պահելու դեպքում միայն:
Սահմանները կշարունակեն փակ մնալ առնվազն մինչև սեպտեմբերի 30-ը:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ