Ավստրալիայում բացել են լեգենդար «պղպջակ շենքը» (տեսանյութ)
Հիմա Ավստրալիայում այցելությունների համար բաց է ճարտարապետության եզակի հուշարձան՝ շենք, որը բաղկացած է մեծ թվով բազմագույն «պղպջակներից»։
«Պղպջակ շենքը» Իփսվիչում ճարտարապետ Գրեմ Բիրչալի սեփական տունն է, որը հիմնված է 11 խաչվող գմբեթ-պղպջակների շարքի վրա։ Բիրչալը շենքը կառուցել է 1980-ական թվականներին ուսումնասիրելու համար հարմարեցվող բնական ոլորտները։ Գմբեթներն ունեն 4-ից մինչեւ 8 մետր տրամագիծ եւ ամբողջ շենքին հաղորդում են բացառիկ արտասովոր տեսք։ Որոշ պղպջակներ հստակ նմանվում են ակնախնձորի, ինչի մեղավորը հեռավար կառավարվող պատուհանի վարագույրներն են, որոնք նման են ծիածանաթաղանթին։ Այս պատուհանները նախագծելու համար Բիրչալը անգամ էլեկտրոնային նամակներ է ուղարկել NASA՝ խնդրելով իրեն տրամադրել մարսագնացի որոշ գծագրեր, եւ գործակալությունը նրան ընդառաջ է գնացել, հայտնում է «Պոպուլյարնայա մեխանիկան»։
Գործառնականորեն «պղպջակը» միանգամայն սովորական, չնայած եւ անչափ գեղեցիկ տուն է՝ երեք ննջասենյակով, երկու լոգասենյակներով եւ 4 մեքենայի համար ավտոտնակով։ Այստեղ կան պատշգամբներ եւ մի քանի տեռասներ, ապակեպատ մուտքի թունել, թեք աստիճաններ, հոյակապ գրադարան եւ գեղատեսիլ այգիներ։ Կլոր խոհանոցը եւ վերեւի հարկում գրասենյակը ինտերիերին միայն կոլորիտ են հաղորդում։
Ստորին հարկում մեծ հյուրասենյակի փայտով ջեռուցիչը թե՛ վերին, թե՛ ստորին հարկերը ջեռուցում է երկար ծխատարի միջոցով, որն անցնում է հարկերի միջեւ մեծ անցքով։
Շենքը հիմա վաճառվում է։ Այս շրջանում անշարժ գույքի գինը սովորաբար տատանվում է մեկ միլիոն ավստրալական դոլարի սահմաններում, բայց շենքերից ոչ մեկը անգամ հեռավոր նմանություն չունի այս եզակի ճարտարապետական հուշարձանի հետ, ուստի դրա գինը շատ ավելին կլինի։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում