Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց՝ քիլերի հոնորարը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոթա Գուլի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել: Քիլերի հոնորարը հայտնել է Daily Storm պարբերականի իրազեկ աղբյուրը։
Նրա խոսքերով՝ նման գումար խոստացել են վճարել հեղինակության թիկնապահ 25 — ամյա հագան Զեյնալովին (Խան Ահմեդլինսկի)։ Նա նաեւ հստակեցրել է, որ խորհրդանշական է Գուլիի վրա արձակված գնդակների քանակը. չորս գնդակները նշանակում էին չորս տարի Ռովշան Ջանիեւի (Լենքորանի) մահից հետո, որի սպանության պատվիրման մեջ շատերը կասկածում էին Ադրբեջանի գլխավոր գողին:
2016 թվականի օգոստոսի 18-ին Լենքորանսկին գնդակահարվել Է Ստամբուլում։
2020թ-ի օգոստոսի 19-ին գնդակահարել են հենց իրեն՝ Գուլիին: Հաղորդվում էր, որ սպանության պահին Գուլին նստած էր համարում՝ մեջքով դեպի դուռը եւ խաղաքարտերով էր խաղում։ Սենյակում, հեղինակությունից բացի, եւս երկու մարդ է գտնվել, այդ թվում՝ նրա թիկնապահը։ Ներս մտած մարդասպան Զեյնալովի վրա ոչ ոք ուշադրություն չի դարձրել, քանի որ նա վաղուց է մտել Գուլիի շրջապատը և ձեռք բերել հեղինակութան վստահությունը: «Օրենքով գողին» սպանել են ծոծրակին եւ մեջքին արձակած կրակոցներով:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում