ՌԴ-ում փորձարկվել է Ту-95МСМ կատարելագործված հրթիռակիրը (տեսանյութ)
Առաջին թռիչքն է իրականացրել գերարդիականացված Ту-95МСМ ռազմավարական հրթիռակիրը: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը, հրթիռակրի նորացված տարբերակի փորձնական չվերթը կայացել է «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի բացմանն ընդառաջ:
ՌԴ Միավորված ավիաշինարարական ընկերության գլխավոր տնօրենը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին զեկուցել է, որ փորձնական չվերթը տեղի է ունեցել նախօրեին Տագանրոգում:
Թռիչքը տեղի է ունեցել 9000 մետր բարձրությամբ և տևել է 33 րոպե, բոլոր համակարգերն ու սարքավորումները անխափան են աշխատել:
«Դա սպառազինման նոր համալիրով ինքնաթիռ է, որը համալրված է էլեկտրոնային սարքավորումների համալիրով, նորագույն կատարելագործված շարժիչներով: Ինքնաթիռի մարտունակությունը կրկնակի մեծացել է կատարելագործումից հետո»,- ասել է ընկերության տնօրենը:
ՊՆ-ից հայտնել են, որ հաջողվել է զգալիորեն մեծացնել նավիագացիոն ճշգրտությունը և հուսալիության ցուցանիշները, ինչպես նաև բարելավել ինքնաթիռի թռիչքային և վայրէջք կատարելու հատկությունները:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում