Յուլյա Տիմոշենկոն վարակվել է կորոնավիրուսով․ նրա վիճակը գնահատվում է ծանր
Ժողովրդական պատգամավոր, «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյի մամուլի քարտուղար Մարինա Սորոկան հաստատել է տեղեկատվությունը, որ քաղաքական գործիչը վարակվել է Covid-19-ով։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում, հաղորդում է 112.ua-ն։
«Այո, ցավոք, դա ճիշտ է։ Թեստը ցույց է տվել, որ Յուլյա Վլադիմիրովնայի մոտ Covid-19 է։ Վիճակը գնահատվում է ծանր։ Ջերմությունը հասել է 39-ի։ Պայքարում է»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ Տիմոշենկոյի հետ մեկտեղ կորոնավիրուսով վարակվել է նաեւ նրա դուստր Եվգենիան եւ ամուսինը՝ Արտուր Չեչոտկինը։
Ուկրաինայում այսօրվա դրությամբ Covid-19-ով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 104 958-ի (մեկ օրում՝ +1987 մարդ)։ Վիրուսի հետեւանքով մահացել է ընդհանուր առմամբ 2271, առողջացել՝ 52 235 մարդ։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում