Պրոֆեսիոնալ իրավաբանները իշխանությանը լուրջ չեն վերաբերվում և հրաժարվում են ՍԴ դատավոր դառնալուց
«ՀՀ կառավարության կողմից ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրված Վահրամ Ավետիսյանի կողմից ԱԺ նախագահին ներկայացված հրաժարականի դիմումից հետո անելանելի դրության մեջ է հայտնվել Նիկոլ Փաշինյանը։
Բանն այն է, որ հեշտ չէ գտնել համապատասխան թեկնածու. «Փաստ» թերթի տեղեկություններով, պրոֆեսիոնալ իրավաբանները իշխանությանը լուրջ չեն վերաբերվում և չեն ցանկանում մասնակից դառնալ ներիշխանական «ռազբոռկաներին» և թաթախվել անկանխատեսելի արդյունքով գործընթացի մեջ։ Արդարադատության նախարար Բադասյանի և Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի բոլոր ջանքերը՝ համոզել հարգված իրավաբաններին՝ համաձայնել մասնակցել այս գործընթացին, օրեր շարունակ հանդիպում էին «պատի»։
Մյուս կողմից, ինչպես մեզ հետ զրույցում նշում էին ոլորտի մի քանի մասնագետներ, պրոֆեսիոնալ իրավաբանները չեն ցանկանում մասնակցել, ինչպես նրանք են գնահատում, «սահմանադրական հեղաշրջման և իշխանության յուրացման» արդյունքում ազատված տեղերի լրացման գործընթացին՝ հասկանալով, որ դրանով վտանգի տակ են դնում իրենց մասնագիտական արժանապատվությունն ու հեղինակությունը, իսկ իշխանության օրեցօր թուլացող դիրքերը վստահություն չեն ներշնչում ապագայի նկատմամբ։
Այլ խոսքով ասած, ինչպես մեր զրուցակիցներից մեկն ասաց, ոչ ոք չի ցանկանում դառնալ «մատաղացու գառ» ներիշխանական բախումների և հակասությունների հանգույցում»,-գրում է թերթը։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Ազատել եմ աշխատանքից ՊՆ այն աշխատակիցներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են․ Պապիկյան
Անչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբ