Մավրիկիայի բնակիչները կտրում են մազերը՝ ծուղակ ստեղծելով նավթի համար
Ճգնաժամը, որը ստիպել է կառավարությանը «արտակարգ էկոլոգիական դրություն» հայտարարել, սկսվել է այն ժամանակ, երբ ճապոնական նավից սկսել է արտահոսք եւ տոննաներով մազութը սկսել է թունավորել Հնդկական օվկիանոսի ջրերը: Թվում էր, թե նավթի հոսքը արդեն դադարել է, բայց նավն ինքը վերջերս բաժանվել է երկու մասի, ինչի պատճառով մնացած ամբողջ նավթն ու այլ աղբը նույնպես հայտնվել են օվկիանոսում, հայտնում է Popmech-ը:
Արդյունքում բեռնատար նավից ծով է հոսել մոտ 1200 տոննա նավթ, եւ նույնիսկ այդ ցուցանիշը կարող է պարզվել, որ թերի է: Փոքր երկրի բնակիչները ամեն ինչ անում են, որպեսզի նավթը պահեն՝ նավթի թակարդներ են պատրաստում շաքարեղեգի տերեւներից, պլաստիկե շշերից, հին գուլպաներից եւ նույնիսկ... մարդու մազերից:
Քանի որ մարդու մազերը հիանալի են ներծծում յուղը, բայց ոչ ջուրը, գիտնականները տարիներ շարունակ առաջարկել են, որ դրանք օգտագործվեն ջրավազաններում թափված նավթի տարածումը պահելու համար: Մավրիկիացիները որոշել են կյանքի կոչել այս գաղափարը եւ այդ նպատակով կղզու վրա հսկայական քանակությամբ մարդու մազեր հավաքելու արշավ են սկսել:
Տեղական մամուլը հայտնում է, որ երկրի բոլոր վարսավիրանոցները բնակիչներին անվճար սանրվածքներ են առաջարկում: Երբեմն նույնիսկ օտարերկրացիներն են կտրում են իրենց մազերը եւ ուղարկում դրանք՝ որպես օգնություն կղզու բնակիչներին։ Այս եղանակով հավաքված բոլոր մազերը կարելի է կարել ցանցերի մեջ, որոնք կլողան ջրի մակերեւույթին՝ հավաքելով յուղոտ նավթը:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում