Ուկրաինայում քաղաքապետերից մեկը Զելենսկուն իր ձայնը լսելի դարձնելու համար նախագահական նստավայրի մոտ է գիշերել
Ուկրաինական Ուման քաղաքի քաղաքապետ Ալեքսանդր Ցեբրիյը Կիևի կենտրոնում գտնվող նախագահական նստավայրի առաջ՝ քնապարկում է գիշերել, այս մասին հայտնում է korrespondent.net կայքը։
Աղբյուրը մանրամասնում է, որ Ցեբրիյը այս կերպ հույս է ունեցել նախագահ Վլադիմիր Զելենսկու մոտ հասիդների ուխտագնացության հետևանքով առաջ եկող վտանգների հարցը բարձրացնել։
Քաղաքապետի խոսքով՝ նա դեմ է կարանտինի ընթացքում կորոնավիրուսի առումով «կարմիր գոտիներից» օտարերկրացիների՝ իրենց քաղաք ժամանելուն։ Նրա խոսքով՝ այս ընթացքում Ուման արդեն 300-400 ուխտագնաց է հասցրել այցելել, ինչը կարող է նպաստել կորոնավիրուսի տարածմանը։
«Քաղաքապետին բարկացրել է այն, որ սահմանին մարդկանց մոտ կորոնավիրուսի առկայությունն անգամ չեն ստուգում։ Իսկ հիմա որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ հրեական Նոր տարին՝ Ռոշ Հաշանան, Ումանում անվտանգ կարող է անցնել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Քաղաքապետ Ցեբրիյը պատմել է նաև, թե ինչպես է գիշերը նախագահի գրասենյակի մոտ անցկացրել։
«Գիշերը մոծակ կծեց, իսկ ընդհանուր ամեն ինչ նորմալ է։ Նախագահի գրասենյակից որևէ մեկը դուրս չեկավ, չշփվեց հետս։ Այսօր էլ եմ այստեղ մնալու»,- նշել է քաղաքապետը։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում