Սոչիում ձերբակալել են երեխային գլխիվայր թափահարած ծնողներին (տեսանյութ)
Սոչիում ձերբակալել են երեխային գլխիվայր թափահարած ծնողներին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի գծով վարչությանը:
Տեսանյութը, որում տղամարդդն անտառում նստած է աթոռի վրա և բռնել է երեխայի ոտքից ու տիկնիկի նման թափահարում է նրան, նախօրեին է հայտնվել համացանցում: Երեխայի ծնողների ինքնությունը պարզվել է. հայրը 35-ամյա մոսկվաբնակ տղամարդ է, մայրը` Բելգորոդի 27-ամա բնակչուհի: Նրանք ապրել են անտառում տեղադրված վրանում:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, նրանք ֆիզիկական դիմադրություն են ցույց տվել, սակայն ոստիկաններին հաջողվել է նրանց տեղափոխել բաժանմունք և արձանագրություններ կազմել վերջիններիս դեմ՝ «Ոստիկանության աշխատակցի օրինական հրահանգներին չենթարկվելու» հոդվածով: Դատարանը նրանց վարչական կալանքի է ուղարկել 10 օրով:
Նրանց մոտ բուսական ծաղման կանաչա-մոխրագույն նյութ է հայտնաբերվել, ենթադրաբար՝ մարիխուանա, ինչպես նաև թմրանյութեր օգտագործելու համար նախատեսված հարմարանք:
Բերման ենթարկվածների երկու ամսական դստերը տեղափոխել են հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի